ՌԴ ՊՆ–ն առաջին անգամ հաստատել է, որ զորք է ստեղծում կիբերսպառնալիքների դեմ պայքարելու համար
20.08.2013,
17:40
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը երեքշաբթի փաստացիորեն առաջին անգամ հաստատել է կիբերսպառնալիքների դեմ պայքարող զորքերի առանձին տեսակի ստեղծման վերաբերյալ ծրագրերը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը երեքշաբթի փաստացիորեն առաջին անգամ հաստատել է կիբերսպառնալիքների դեմ պայքարող զորքերի առանձին տեսակի ստեղծման վերաբերյալ ծրագրերը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
«Եթե նման աշխատանք տարվում է, նշանակում է, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ամեն ինչ կկատարվի այն ժամկետներում, որոնք կսահմանվեն նախարարի որոշմամբ։ Հենց սկսենք գործել, դուք այդ մասին կիմանաք»,– ասել է փոխնախարար, գեներալ–գնդապետ Օլեգ Օստապենկոն` պատասխանելով այն հարցին, թե երբ է ստեղծվելու կիբերսպառնալիքների դեմ պայքարող զորքը։
Նոր տեսակի զորք ստեղծելու ծրագրերի մասին ՌԻԱ Նովոստիին առաջին անգամ ՊՆ–ի աղբյուրը հայտնել էր հուլիսի սկզբին։
Նախօրեին այդ տեղեկությունը հաստատել է նաև Հեռանկարային հետազոտությունների ռուսական հիմնադրամի ղեկավար Անդրեյ Գրիգորիևը։ Ըստ նրա, նա և իր գործընկերներն «արդեն փոխգործակցել են պոտենցիալ մարդկանց հետ, ովքեր աշխատելու են այնտեղ», իսկ այժմ ընդհանուր հայեցակարգ են մշակում։ –0–