Orange Armenia–ի կանխավճարային բաժանորդները կարող են անվճար շփվել սոցիալական ցանցերում
21.08.2013,
16:40
«Orange Խոսենք» կանխավճարային սակագնային փաթեթի բաժանորդները կստանան հնարավորություն անժամկետ անվճար օգտվելու բոլոր հիմնական սոցիալական ցանցերից, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Orange Armenia–ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Orange Խոսենք» կանխավճարային սակագնային փաթեթի բաժանորդները կստանան հնարավորություն անժամկետ անվճար օգտվելու բոլոր հիմնական սոցիալական ցանցերից, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Orange Armenia–ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
«Բոլոր նրանք, ովքեր մինչև սեպտեմբերի 30–ը կմիանան «Orange Խոսենք» կանխավճարային ծառայությանը, կստանան հնարավորություն անվճար օգտվելու բոլոր հիմնական սոցիալական ցանցերից, ներառյալ Facebook–ը, Twitter–ը, Odnoklassniki–ն, Hayland–ը, Vkontakte–ն, LinkedIn–ը և Orange Բլոգ–ը»,– ասաց նա։
Ժելիբտերի խոսքով` հեռախոսի բրաուզերից այս կայքեր անհոգ այցելելու համար բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 2 ԳԲ ինտերնետի ծավալ:
«Մեր կանխավճարային սակագնային պլաններն ունեն լուծումներ բոլորի համար՝ երիտասարդների, աշխատողների, մարզերի բնակիչների և այլոց համար: Մենք առաջարկում ենք հրաշալի տարբերակներ ցանցի ներսում և ցանցից դուրս, ինչպես նաև միջազգային համարներին զանգահարելու, ռոմինգից օգտվելու, Orange Merci միավորներ կուտակելու համար: Ի լրումն այս բոլոր հնարավորությունների՝ այսօր ուրախությամբ մեր նոր բաժանորդներին առաջարկում ենք բացառիկ հնարավորություն՝ իրենց նախընտրած սոցիալական ցանցերից ընդմիշտ օգտվել անվճար», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Բացի այդ, նրա խոսքով, ստեղծելով «Իրար հետ» փաթեթ 2-ից 4 հոգով՝ կարելի է փաթեթի ներսում իրար հետ խոսել անսահմանափակ՝ օրական վճարելով ընդամենը 20 դրամ:
«Orange Armenia» - ն France Telecom (Orange ապրանքանիշ) 100–տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թվականի նոյեմբերի 5–ին` ապահովելով ցանցի 95–տոկոսանոց ծածկույթ և բջջային ու ինտերնետ կապ հանրապետության 600 համայնքներում։ ($1 –ը` 406,35 դրամ)-0-