USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Prisma հավելվածը տեսանյութերի մշակման ֆունկցիա է գործարկել

07.10.2016, 16:08
Նեյրոնային ցանցերի միջոցով սովորական լուսանկարները հայտնի նկարիչների նկարների ոճով մակող Prisma ռուսական հայտնի հավելվածում հայտնվել է հեղինակների կողմից վաղուց ծանուցված տեսահոլովակների մշակման ֆունկցիան։

Prisma հավելվածը տեսանյութերի մշակման ֆունկցիա է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նեյրոնային ցանցերի միջոցով սովորական լուսանկարները հայտնի նկարիչների նկարների ոճով մակող Prisma ռուսական հայտնի հավելվածում հայտնվել է հեղինակների կողմից վաղուց ծանուցված տեսահոլովակների մշակման ֆունկցիան։

Այս պահին այն հասանելի է Prisma–ի միայն iOS-տարբերակի համար, գրում է newsru.com–ը` հղում անելով TJ–ին։ 

Ինչպես գրում է TJ–ն, տեսահոլովակի մշակումն աշխատում է նույն կերպ, ինչպես լուսանկարների դեպքում` ամբողջ գործընթացը կատարվում է օգտատիրոջ սարքի վրա, իսկ ինտերնետ հասանելիությունն անհրաժեշտ է միայն պատրաստի տեսահոլովակը հրապարակելու համար։ Տեսահոլովակի մեկ վայրկյանի մշակման համար պահանջվում է մոտ 3-4 վայրկյան, եթե խոսքը գնում է iPhone 6s Plus–ի մասին։ 


Մշակվող տեսանյութի առավելագույն տևողությունը սահմանափակված է 15 վայրկյանով։ Բացի այդ, ի տարբերություն լուսանկարների, որոնց համար Prisma–ն ունի 39 ֆիլտր, տեսանյութի մշակման ռեժիմում այս պահին առկա է միայն ինը ֆիլտր։

Միաժամանակ, պարբերականը նշում է, որ տեսանյութի մշակման արդյունքի վրա ազդում է օրիգինալ հոլովակի նկարահանման ժամանակ տեսախցիկի դողալը, ինչը նկատելի լղոզում է մշակված տարբերակը։ -0-