Փորձագետները Facebook–ում վտանգավոր ներդիր են հայտնաբերել
06.02.2013,
19:21
Անհայտ չարագործները Facebook սոցիալական ցանցում վնասակար ներդիր են տարածում, որը տեսանյութի «դիմակի» տակ վարակում է օգտագործողների համակարգիչները վնասաբեր ծրագրերով, չորեքշաբթի հայտնել է «Դոկտոր Վեբ» ռուսական հակավիրուսային ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անհայտ չարագործները Facebook սոցիալական ցանցում վնասակար ներդիր են տարածում, որը տեսանյութի «դիմակի» տակ վարակում է օգտագործողների համակարգիչները վնասաբեր ծրագրերով, չորեքշաբթի հայտնել է «Դոկտոր Վեբ» ռուսական հակավիրուսային ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Վարակելու համար անհայտներն օգտագործում են Facebook–ում ներկառուցված ներդիրը, որը թույլ է տալիս վեբ–էջում HTML-կոդ տեղադրել։ Այդ ներդիրի հղումը տարածում են տեսանյութի տեսքով և տեղադրում հատուկ գրոհների համար Facebook–ում ստեղծած մի քանի հարյուր խմբերում։ Եթե խմբում հայտնված օգտագործողին հետաքրքրում է կեղծ տեսանյութը և նա սեղմում է վերարտադրման կոճակը, ապա հայտնվում էր խարդախ սխեմայում։
«Էկրանին հայտնվում էր զրույցի պատուհանը` բրաուզերում ներկառուցված տեսագրիչը թարմացնելու առաջարկով, ընդ որում, այդ պատուհանի ձևավորումը կրկնօրինակում է Facebook–ի էջերի դիզայնը։ Եթե օգտագործողը համաձայնում է տեղադրել թարմացումը, նրա համակարգչում ներբեռնվում է վտանգավոր ծրագիր պարունակող արխիվ»,– ասվում է ընկերության հաղորդման մեջ։
Մտնելով համակարգ` վարակը հնարավորություն է ստանում տվյալներ ստանալ Facebook–ի` զոհի ընկերների ցուցակի օգտագործողների մասին, Like–եր դնել սոցցանցի էջում կամ հղման վրա, հարցված էջի լուսանկարների ալբոմ բացել, ընդգրկվել խմբերում, օգտագործողների «պատին» հղումներ հրապարակել, կարգավիճակ փոխել, զրույցի պատուհաններ բացել և այլ գործողություններ կատարել։
Ընկերությունում նշում են, որ վտանգավոր ԾԱ տարածման նպատակով կիբեռհանգացործները Facebook սոցցանցում Videos Mega կամ Mega Videos անվանումով բազմաթիվ թեմատիկ խմբեր են բացել. 2013 թվականի փետրվարի 5–ին դրանց ընդհանուր թիվը հասել էր մի քանի հարյուրի։ Փորձագետները կոչ են անում շրջահայաց լինել Facebook–ի խմբեր այցելելիս և համակարգչում տեղադրել միայն հավաստի աղբյուրներից բեռնած թարմացումներ։ -0-