USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայ փորձագետը նախազգուշացնում է ադրբեջանցի հակերների աշխուժացման մասին

20.10.2014, 16:24
Հայ փորձագետ և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանցի հակերների ակտիվացման և ոչ պրոֆիլային կայքերի գրոհների մասին։
Հայ փորձագետը նախազգուշացնում է ադրբեջանցի հակերների աշխուժացման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ փորձագետ և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանցի հակերների ակտիվացման և ոչ պրոֆիլային կայքերի գրոհների մասին։

Փորձագետի կայքում տեղադրված տեղեկության համաձայն` «ԱնտիԱրմենիա» ադրբեջանական հակերային խումբն ակտիվացել է իր ստեղծման տարեդարձի և Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։

«Առաջիկա երկու օրերին հնարավոր է հակերային գրոհների ակտիվացում, որոնք արդեն նախօրեին սկսվել են ավելի քան մեկ տասնյակ հայկական կայքերի գրոհով»,– ասվում է կայքում։ -0-