USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին պետք է հայկական ընկերությունների ու ԶԼՄ–ների կայքերը պաշտպանել ցանցահեններից

13.04.2015, 13:05
Հայկական ընկերությունների և ԶԼՄ–ների կայքերը խոցելի են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին և պաշտպանության կարիք ունեն, լրագրողներին ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Նա ելույթ ունեցավ  Ծաղկաձորում «ԶԼՄ–ներն ու տեղեկատվական անվտանգությունը» խորագրով համաժողովում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին պետք է հայկական ընկերությունների ու ԶԼՄ–ների կայքերը պաշտպանել ցանցահեններից
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական ընկերությունների և ԶԼՄ–ների կայքերը խոցելի են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին և պաշտպանության կարիք ունեն, լրագրողներին ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Նա ելույթ ունեցավ  Ծաղկաձորում «ԶԼՄ–ներն ու տեղեկատվական անվտանգությունը» խորագրով համաժողովում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

«Այս տարին շատ կարևոր է հայ ժողովրդի համար, մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը, հիշում ենք 1,5 մլն զոհերին։ Այս կապակցությամբ գիտակցում ենք, թե որքան կարևոր է տեղեկատվական անվտանգությունը», – նշեց Եսայանը։

Նրա խոսքով` ապրիլի 24–ի նախաշեմին մի քանի օր շարունակ, ամենայն հավանականությամբ, տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներ կառաջանան, կարող են գրոհներ լինել։ Ucom–ի ղեկավարի կարծիքով` խոսքը ինչպես էլեկտրոնային փոստարկղերի վրա իրականացվող փոքր գրոհների, այնպես էլ լրատվական գործակալությունների, խոշոր ընկերությունների և փրովայդերների վրա կազմակերպվող գրոհների մասին է։

«Հայաստանի ներսում գրոհների հետ կապված խնդիրներ չկան, սակայն մենք մասշտաբային գրոհներ ենք սպասում այլ երկրներից։ Մինչ օրս խնդիրներ չենք ունեցել, սակայն կարծում եմ, որ հեշտությամբ կհաղթահարենք այս ամիսը», – նշեց Եսայանը։

«Հիմա շատ կարևոր է լուծել այն ԶԼՄ–ների կայքերի խնդիրները, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Այսինքն` հարկավոր է ապահովել դրանց անվտանգության հարցը, որպեսզի այդ կայքերը նման խնդիրների չբախվեն», – ավելացրեց Եսայանը։

Նրա խոսքով` համաժողովի մասնակիցների թվում կան տարբեր մասնագետներ, որոնք զբաղվում են տեղեկատվական անվտանգությամբ, պատրաստ են բարձրացնել այս հարցում մարդկանց գրագիտության մակարդակն ու պատմել այսօր այն կարևոր խնդիրների մասին, որոնց բախվում են տարբեր ընկերությունները։

Ucom ընկերությունը հիմնվել է 2007 թվականին, և Ericsson–ի հետ համագործակցության շնորհիվ կարողացել է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը ստեղծել Հայաստանում։ Ընկերությունը ինտերնետի, IP- հեռուստատեսության և ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում։-0-