USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում սեպտեմբերից կսկսի գործել պետգնումների մրցույթների անցկացման էլեկտրոնային համակարգը. նախարար

03.07.2014, 17:20
Հայաստանում սեպտեմբերից կսկսի գործել պետգնումների մրցույթների անցկացման էլեկտրոնային համակարգը, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Հայաստանում սեպտեմբերից կսկսի գործել պետգնումների մրցույթների անցկացման էլեկտրոնային համակարգը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սեպտեմբերից կսկսի գործել պետգնումների մրցույթների անցկացման էլեկտրոնային համակարգը, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Համապատասխան աշխատանքային խումբ է ստեղծվել, անցկացվում են ուսումնասիրություններ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, և մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է ամփոփել բոլոր առաջարկների արդյունքները: Դրանից հետո կանցնենք պետգնումների մրցույթների անցկացման էլեկտրոնային համակարգին», - ասաց Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք ոչ մրցութային հիմքով գնումների իրականացում են նախատեսում:

«Առաջարկում եմ բոլոր նախարարություններին հաշվի առնել, որ 2015 թ.-ից բոլոր պետգնումներն իրականացվելու են բացառապես մրցութային հիմքի վրա, բացառությամբ օպերատիվ դեպքերի, որոնք կապված են տարերային աղետների հետևանքների վերացման հետ», - ասաց Աբրահամյանը:

Նա նշեց, որ օպերատիվ հարցերով կարող են գնումներ անցկացվել մրցույթից դուրս, սակայն մնացած գնումների հարցում պետք է տենդերներ անցկացվեն, հակառակ դեպքում կառավարությունը ավելորդ կասկածների և քննադատությունների առիթ կտա:

Նրա խոսքերով՝ Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է գնումների մրցույթների անցկացման միասնական էլեկտրոնային համակարգ մշակել, ինչը ևս թույլ կտա բացառել այդ համակարգի հասցեին հնչող ցանկացած քննադատություն:-0-