USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Նոր օրինագիծը պահանջում է պետական կայքերը վերադարձնել ռուսական հոսթինգներ

11.03.2014, 12:08
Պետդումա է ուղղվել մի օրինագիծ, որի համաձայն` պետական իշխանությունն ու տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց կայքերը պետք է արտասահմանյան հոսթինգներից տեղափոխեն Ռուսաստանի տարածքում գտնվող հոսթինգ–պրովայդերներ։
Նոր օրինագիծը պահանջում է պետական կայքերը վերադարձնել ռուսական հոսթինգներ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Պետդումա է ուղղվել մի օրինագիծ, որի համաձայն` պետական իշխանությունն ու տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց կայքերը պետք է արտասահմանյան հոսթինգներից տեղափոխեն Ռուսաստանի տարածքում գտնվող հոսթինգ–պրովայդերներ։

Փաստաթուղթը ներկայացրել են «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Կլիմովը և Միխայիլ Ստարշինովը 2014 թվականի մարտի 6–ին (տեքստը` PDF–ով)։Այն փոփխություններ է նախատեսում «Տեղեկության մասին» (№149-ФЗ) և «Պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկության հասանելիության ապահովման մասին» (№8-ФЗ) օրենքներում, հաղորդում է РБК–ն։

Պետական կայքերը Ռուսաստանի տարածք տեղափոխելու գաղափարն օրինագծում արտահայտված է այսպես` «Պետական տեղեկատվական համակարգերի տեխնիկական միջոցները, որոնք օգտագործվում են, այդ թվում` պետական իշխանության մարմինների պետական կայքերի տեղաբաշխման համար, ներառյալ` ծրագրային–տեխնիկական միջոցները և տեղեկատվության պաշտպանության միջոցները, պետք է համապատասխանեն Ռուսաստանի Դաշնության` տեխնիկական կարգավորման օրենսդրության պահանջներին և տեղաբաշխվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում»։

Օրենքի նմանատիպ պահանջ էլ կտարածվի մարզային տեղեկատվական համակարգերի և տեղական ինքնակառավարման մարմինների կայքերի վրա։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինը սեփական կայք ստեղծելու հնարավորություն չունի, ապա դրա մասին տեղեկությունը (ներառյալ հարցումների համար էլեկտրոնային փոստի հասցեները) պետք է հրապարակվի ՌԴ այն սուբյեկտի կայքում, որին այն պատկանում է։

Հոսթինգը Ռուսաստան տեղափոխելու կանոնը, օրինագծի տեքստի համաձայն, անմիջականորեն չի վերաբերում ԴՊՈՒՁ կայքերին և պետիշխանության կամ տեղական իշխանությունների ենթակայության տակ գտնվող հաստատությունների կայքերին։ Դրանց նկատմամբ պահանջները կսահմանեն իշխանության այն մարմինները, որոնց ենթարկվում են։

Օրենքի պահանջների վերահսկողությունը կստանձնի ՌԴ Կառավարության լիազորած գործադիր իշխանության դաշնային մարմինը (հավանաբար, Ռոսկոմնազդորը)։

Կայքերը Ռուսաստանի տարածքում հոսթինգավորելու պահանջը խախտելու համար պաշտոնատար անձանց, օրինագծի համաձայն, սպառնում է տուգանք 3-ից 5 հազար ռուբլու չափով։ -0-