USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի մասին տեղեկացնող կայք է գործարկվել

23.05.2014, 18:12
Հայաստանում գործարկվել է www.orensdrakan-orakarg.am կայքը, որը հարմար հասանելիություն է ապահովում Հայաստանում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի և իրավական ակտերի նախագծեր նկատմամբ։

Հայաստանում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի մասին տեղեկացնող կայք է գործարկվել

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործարկվել է www.orensdrakan-orakarg.am կայքը, որը հարմար հասանելիություն է ապահովում Հայաստանում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի և իրավական ակտերի նախագծեր նկատմամբ։

Կայքը մշակվել է «Հանրային ցանց» միավորման կողմից։ Ռեսուրսն ուղղված է հասարակական իրազեկմանն ու կառավարությունում և խորհրդարանում քննարկվող օրենքների և որոշումների նախագծերի նկատմամբ հարմար հասանելիության ապահովմանը։

«Մեր կայքը հարմար ռեսուրս է, որը թույլ է տալիս մի աղբյուրից տեղեկատվություն ստանալ կառավարության և խորհրդարանի օրինագծերի մասին», – նշել է ծրագրի ղեկավար Մերի Ալեքսանյանը։

Նա ավելացրել է, որ նախագծի հիմնական նպատակն է օգնել հասարակական կազմակերպություններին և բոլոր շահագրգիռ անձանց` տեղյակ լինելու քննարկվող օրինագծերի մասին և ցանկության դեպքում առաջարկներ ներկայացնել։

«Հանրային ցանց» միավորումը հիմնադրվել է 2008 թ.–ի մայիսին։ Միավորման մեջ ընդգրկված են ոչ կառավարական կազմակերպություններ, արհմիություններ, հիմնադրամներ և այլ ոչ կոմերցիոն իրավաբանական անձինք, որոնք գրանցված են Հայաստանում։

Միավորման նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը` քաղաքական գործընթացներում հասարակական մասնակցության արդյունավետության բարձրացման, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և պետական իշխանության մարմինների միջև հարաբերությունների հաստատման համար։–0–