USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում օրենքների փաթեթ կընդունվի, որը կպաշտպանի առցանց գնորդների իրավունքները

11.07.2014, 18:53
Հայաստանում մինչև տարեվերջ օրենքների փաթեթ կընդունվի, որը կպաշտպանի առցանց գնորդների իրավունքները, հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Հայաստանում օրենքների փաթեթ կընդունվի, որը կպաշտպանի առցանց գնորդների իրավունքները
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մինչև տարեվերջ օրենքների փաթեթ կընդունվի, որը կպաշտպանի առցանց գնորդների իրավունքները, հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Այժմ փաթեթը մշակման և շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում է: Օրենքների փաթեթն անհրաժեշտություն է դարձել, քանի որ Հայաստանում ավելի շատ մարդիկ են սկսել գնումներ կատարել համացանցի միջոցով», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պիպոյանը:

Նա նշեց, որ հիմա առցանց գնումներ կատարելիս հայ սպառողների իրավունքները պաշտպանված չեն, նա կոչ արեց ավելի զգոն լինել նման գործարքներ կատարելիս: Մասնավորապես, Պիպոյանը կոչ արեց ուշադրություն դարձնել, թե ինչ ընթացակարգեր են նախատեսված կայքում այն դեպքում, եթե ապրանքը խոտանված լինի, արդյո՞ք այն ենթակա է վերադարձի կամ փոխանակման, սպառողը ստիպված կլինի՞ վճարել փոստային ծառայությունների դիմաց ապրանքը վերադարձնելու դեպքում, թե ոչ:

«Առցանց ապրանք ընտրելիս ուշադրություն մի դարձրեք գովազդող ընկերության կայքում տեղ գտած դրական արձագանքներին, քանի որ ընկերությունը հաճախ ինքն է դրանք կազմակերպում», - ընդգծեց Պիպոյանը:

Հայկական և օտարերկրյա բանկերի թողարկած վճարային քարտերով 2014թ.-ի հունվար-մայիսին կատարված ինտերնետային գործարքների ծավալը կազմել է մոտ 10 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18,2 տոկոսով: Միաժամանակ համացանցում վճարային քարտերով իրականացված գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 609 233՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 38,2 տոկոսով:
($1 –ը` 407,69 դրամ) -0-