USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Opera–ն հատուկ iPad–ի համար նոր Coast բրաուզեր է գործարկել

09.09.2013, 19:14
Opera ընկերությունը ներկայացրել է նոր Coast բրաուզեր, որը ստեղծվել է հատուկ iPad պլանշետի համար, գրում է digit.ru–ն` հղում անելով ընկերությանը։  
Opera–ն հատուկ  iPad–ի համար նոր Coast բրաուզեր է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Opera ընկերությունը ներկայացրել է նոր Coast բրաուզեր, որը ստեղծվել է հատուկ iPad պլանշետի համար, գրում է digit.ru–ն` հղում անելով ընկերությանը։   

Coast բրաուզերում կրճատվել է կոճակների թիվը։ Բրաուզերի` կարգավորվող ֆոնային նկարով հիմնական էջում տեղադրված է արագ հասանելիության գործառույթը` հավելվածներով, որոնք կարելի է թերթել աջ ու ձախ։ Մեկնարկային էջի ներքևում են վերջին այցելած էջերը։

Մեկնարկային էջի վերին մասում է որոնողական հարցման կամ հասցեի մուտքագրման տողը։ Եթե տողը քաշենք ներքև, ապա կհայտնվի հարցման կամ մուտքագրման ընդլայնված էջ, աջից կերևան որոնման բանալի–բառերը կամ առաջարկվող կայքերը, որոնք կարելի է բացել մեկ հպումով։ Սեղմելով որոնողականի պատուհանիկին (օրինակ, Google)` կարելի է անցնել անմիջապես դրա էջը։

«Առաջ» և «Հետ» կոճակների փոխարեն օգտագործողը տեղափոխում է էջն աջ ու ձախ։ Ներքևում մեկնարկային էջ անցնելու և վերջին դիտված ներդիրները բացելու կոճակներն են, և դրանք փակվում են դեպի վեր շարժումով։ Բրաուզերը նաև ունի կայքի անվտանգության ստուգման համակարգ, որն օգտագործողին իրազեկում է վտանգավոր էջերի մասին։

Ավելի վաղ Opera–ն բջջային սարքերի համար առաջարկում էր Opera Mini բրաուզերը։

Ինչպես  Digit.ru–ին են հայտնել ընկերությունից, Coast–ն App Store–ի վաճառքում կհայտնվի մինչև երկուշաբթի օրվա ավարտը։ -0-