Google–ի թարգմանչական համակարգում ներառվել են բարբառները
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Google–ի Translate թարգմանչական համակարգում տարբեր լեզուների բարբառներով բառակապակցություններ լսելու հնարավորություն կհայտնվի։ Ծառայության ելքային կոդով գաղտնի գործառույթը հայտնաբերել են Google Operating System ոչ պաշտոնական բլոգի հեղինակները, տեղեկացնում է lenta.ru–ն։
Ըստ բլոգերների տեղեկատվության` թարգմանչական համակարգի էջն արդեն նոր գործառույթ է պարունակում, որը թույլ է տալիս ընտրել, օրինակ` որևէ բառակապակցություն լսելու համար անգլերեն լեզվի ամերիկյան, բրիտանական կամ ավստրալական տարբերակների շրջանում։ Տեղեկացվում է, որ տարբեր բարբառները հասանելի են նաև իսպաներեն, պորտուգալերեն և չինարեն լեզուների համար։ Ներկա պահին բարբառի ընտրությունը հասանելի չէ ծառայության շարքային օգտատերերին։ Google–ը դեռ պաշտոնապես չի հայտարարել համապատասխան նորամուծությունների մասին։
Բացի բարբառներից, Google Translate–ի ելքային կոդում նաև բառարանի գործառույթ են հայտնաբերել, որը համացանցում բառի կողմնորոշում է փնտրում։ Այժմ Google–ի բառարանն առկա է միայն որպես որոնողական համակարգի տարբերակ։ Թարգմանչական համակարգում արդեն առկա է համացանցի էջերից վերցված բնորոշ նախադասությունների այս կամ այն բառերի օգտագործման օրինակները դիտելու հնարավորությունը։
Google–ի Translate թարգմանչական համակարգում բառ կամ բառակապակցություն հնչողությունը լսելու հնարավորությունն առաջին անգամ հայտնվել է 2009թ.–ի նոյեմբերին։ Ծառայությունը նաև թույլ է տալիս ձայնից թարգմանել բառակապակցությունը։ 2012թ.–ի օգոստոսին Android–ի համար նախատեսված ծառայության բջջային տարբերակը համալրվել է լուսանկարով գրությունների թարգմանության գործառույթով։–0–