Google–ը հերթական պատկերանշանով նշել է Գրիմ եղբայրների հեքիաթների առաջին հրատարակության 200–ամյակը
20.12.2012,
12:26
Google ինտերնետ ընկերությունը Գրիմ եղբայրների հեքիաթների առաջին հրատարակության 200–ամյակը նշել է իր որոնողականի գլխավոր էջում տեղադրված տարբերանշանով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ ընկերությունը Գրիմ եղբայրների հեքիաթների առաջին հրատարակության 200–ամյակը նշել է իր որոնողականի գլխավոր էջում տեղադրված տարբերանշանով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
google.com–ի գլխավոր էջի Google ավանդական տարբերանշանը հինգշաբթի փոխարինվել է պատկերաշարով, որը հիմնականում ներկայացնում է Գրիմ եղբայրների ամենահայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթը։
Կայքից օգտվողը կարող է հետ ու առաջ անել պատկերները։ Դուդլի վերջին նկարը պատկերում է Կարմիր գլխարկի տատիկին, ով բազկաթոին նստած` Google ընկերության անվանումն է գործում։
Գրիմ եղբայրները հայտնի գերմանացի լեզվաբաններ և բանահյուսական նմուշների հավաքողներ են եղել։ Համաշխարհային ճանաչում են նրանց բերել «Գրիմ եղբայրների հեթիաթներ» հավաքածուները, որտեղ ընդգրկվել են նաև «Հենզելն ու Գրետելը», «Տիկին Մրրիկ», «Սպիտակաձյունիկը», «Ռապունցել», «Մոխրոտիկը» և այլ հեքիաթներ։
Հավաքածուի առաջին հատորը լույս է տեսել 1812 թվականի դեկտեմբերի 20–ին Բեռլինում` ընդամենը 900 հատ տպաքանակով և ընդգրկել է 86 հեքիաթ։ Յոթերորդ` վերջին հրատարակությունը, լույս տեսած 1857 թվականին, ընդգրկել է 210 հեքիաթ և լեգենդ։ 2005 թվականից Գրիմ եղբայրների հեքիաթների հավաքածուն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեեստրում։
Google ընկերությունը տարբերանշաններ է տեղադրում իր որոնողական համակարգի գլխավոր էջում` նշելով տարբեր տոնական ամսաթվեր, օրինակ` ազգային տոներ, հայտնի մարդկանց ծննդյան օրեր և այլն։
Օրինակ, սեպտեմբերին Google–ն ինտերակտիվ դուդլով նշեց «Աստեղային ճանապարհ» (Star Trek) գիտաֆանտաստիկ սերիալի պրեմիերայի 46–ամյակը, իսկ այս շաբաթ տարբերանշան էր տեղադրել «Շչելկունչիկ» հայտնի բալետի պրեմիերային 120–ամյակի պատվին։ ։
Google–ի նկարիչ Սոֆիա Ֆոսթեր–Դիմինոյի խոսքով, ընկերությունը տոնական տարբերանշանները դիտարկում է որպես կրթական գործիք, որը պատմում է օգտագործողներին տարբեր ամսաթվերի և հայտնի մարդկանց մասին։ -0-