USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Google–ը և «Յանդեքսը» տոնել են Գիտելիքների օրը հատուկ լոգոտիպերով

02.09.2013, 14:29
Աշխարհի խոշորագույն Google որոնողական համակարգը և «Յանդեքս» ռուսական ինտերնետային ընկերությունը Գիտելիքների օրը` ուսումնական տարվա սկիզբը,  տոնել են հատուկ տոնական լոգոտիպերով, գրում է digit.ru–ն։
Google–ը և «Յանդեքսը» տոնել են Գիտելիքների օրը հատուկ լոգոտիպերով

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Google որոնողական համակարգը և «Յանդեքս» ռուսական ինտերնետային ընկերությունը Գիտելիքների օրը` ուսումնական տարվա սկիզբը,  տոնել են հատուկ տոնական լոգոտիպերով, գրում է digit.ru–ն։

Google–ի գլխավոր էջի ավանդական լոգոտիպը փոխարինվել է դասասենյակի պատկերով։ Մեծ գրատախտակի վրա գրված են լատինական այբուբենի տառերը, որոնք կազմում են Google ընկերության անվանումը։ Նկարի շուրջ երևում են դպրոցական օրերին բնորոշ ատրիբուտներ` դասագրքեր, քարտեզ, պայուսակ և նույնիսկ խնձոր։

«Յանդեքսը» իր լոգոտիպը զարդարել է դասարանների անվանումների ցուցանակներով, օրինակ` 2 «В», 11 «А» կամ 3 «Б», որոնց օգնությամբ որպես կանոն դպրոցականները տոնական տողանի են կանգնում։ Google–ի դեպքում լոգոտիպը սեղմելիս ցուցադրվում է «Նոր ուսումնական տարվա սկիզբը» հարցման որոնումը, իսկ «Յանդեքսը» պատկերում է «Գիտելիքների օրը» հարցումը։  –0–