USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Google–ը դուդլով է նշել Ֆրանց Կաֆկայի 130–ամյակը

03.07.2013, 13:42
Google ինտերնետ ընկերությունն իր գլխավոր էջում ինտերակտիվ դուդլ լոգոտիպով է նշել 20–րդ դարի ականավոր գրողներից մեկի` Ֆրանց Կաֆկայի 130–ամյակը։
Google–ը դուդլով է նշել Ֆրանց Կաֆկայի 130–ամյակը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ ընկերությունն իր գլխավոր էջում ինտերակտիվ դուդլ լոգոտիպով է նշել 20–րդ դարի ականավոր գրողներից մեկի` Ֆրանց Կաֆկայի 130–ամյակը։

Google–ի ավանդական լոգոտիպին google.com գլխավոր էջում չորեքշաբթի փոխարինում է Կաֆկայի «Կերպարանափոխություն» պատմվածքի միջատի պատկերով նկարը։

Ֆրանց Կաֆկան հրեական ծագմամբ գերմանացի գրող է։Հիմնական ստեղծագործություններն են վեպերը («Դատավարություն», «Դղյակը», «Կերպարանափոխություն» ևն) և բազմաթիվ պատմվածքներ։ Կաֆկայի ստեղծագոծությունների մեծամասնությունը տպագրվել է հեղնիակի մահից հետո։ Հակառակ Կաֆկայի կտակի, հեղինակի մերձավոր Մաքս Բրոդը հրատարակում է Կաֆկայի ձեռագրերը, որը համաշխարհային ճանաչում է բերում հեղինակին։ [

Google ընկերությունը դուդլեր է տեղադրում որոնողական համակարգի գլխավոր էջում` նշելով  տարբեր տոնական ամսաթվեր, օրինակ` ազգային տոները կամ հայտնի անձանց ծննդյան օրերը։ –0–