USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Google Chrome–ը սովորել է բացել Microsoft Office–ի ֆայլերը

26.04.2013, 14:02
Google–ը Chrome–ի համար ընդլայնում է թողարկել, որը թույլ է տալիս բացել Microsoft Office–ի ֆայլեր վեբ–բրաուզերի պատուհանում։ Նոր հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել Chrome բետա–տարբերակը և Chrome Office Viewer ընդլայնումը, գրում է cnews.ru–ն։
Google Chrome–ը սովորել է բացել Microsoft Office–ի ֆայլերը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Google–ը Chrome–ի համար ընդլայնում է թողարկել, որը թույլ է տալիս բացել Microsoft Office–ի ֆայլեր վեբ–բրաուզերի պատուհանում։ Նոր հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել Chrome բետա–տարբերակը և Chrome Office Viewer ընդլայնումը, գրում է cnews.ru–ն։

Օգտագործողները հնարավորություն կունենան ոչ միայն ժամանակ տնտեսել, այլ նաև պաշտպանվել վտանգավոր կոդից, որը կարող է լինել Office–ի ֆայլերում։ «Ինչպես և PDF էջերի էջերի դեպքում, մենք տեղադրել ենք ֆունկցիան մեկուսացված միջավայրում։ Այդ պատճառով էլ գրոհողները չեն կարող անձնական տվյալների հասանելիություն ստանալ կամ հետևել դրանց` օգտագործելով Office–ի վարկաբեկված ֆայլերը»,– ասվում է Google–ի բլոգում։

Նոր հնարավորությունը հասանելի է ինչպես Windows հիմքով ԱՀ–ների տերերին, այնպես էլ Apple Mac համակարգիչների օգտագործողներին։ Այն թույլ է տալիս նայել Word, Excel և PowerPoint ֆայլեր։

Chrome Office ընդլայնումն առայժմ գտնվում է բետա–թեստավորման փուլում։ Երբ է ծրագրվում թողարկել եզրափակիչ տարբերակը, մշակողները չեն նշել։ -0-