USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

Google-ը թվայնացրել է Էյֆելյան աշտարակը Street View-ի համար

18.07.2013, 14:54
Google-ը շարունակում է հետաքրքիր պատկերներ տեղադրել Street View սերվիսում, որը թույլ է տալիս վիրտուալ զբոսանք կատարել հեռավոր երկրներով, հայտնում է vesti.ru-ն:

Google-ը թվայնացրել է Էյֆելյան աշտարակը Street View-ի համար

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Google-ը շարունակում է հետաքրքիր պատկերներ տեղադրել Street View սերվիսում, որը թույլ է տալիս վիրտուալ զբոսանք կատարել հեռավոր երկրներով, հայտնում է vesti.ru-ն:

Հասիմա կղզու մեռյալ քաղաքից և Գրանդ Կանյոնից հետո ընկերությունը սերվիսում թվայնացված Էյֆելյան աշտարակն է ավելացրել:

Էյֆելյան աշտարակի 360-աստիճանի համայնապատկերը և դրանից բացվող տեսարանները նկարահանելու համար Google-ը հատուկ սայլ է օգտագործել: Նկարներն արվել են աշտարակի ամեն հարկից, նշում է պարբերականը:

Նախագիծն իրականացվում է Google Cultural Institute-ի նախաձեռնության շրջանակներում, որպեսզի պատկերազարդ կերպով ներկայացվի տեսարժան վայրի և Փարիզի վրա դրա մշակութային ազդեցության պատմությունը:

Ընթերցողները կարող են Street View-ի կայք անցնել և վայելել Google-ի աշխատանքի արդյունքները: Էյֆելյան աշտարակի ներսում չմոլորվելու համար Google-ը համայնապատկերին մինի-քարտեզ է ավելացրել: -0-