USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Google-ը Glass-ի հավելվածների հատուկ խանութ կբացի 2014 թվականին

04.09.2013, 15:50
Google ընկերությունը ծրագրում է հաջորդ տարի Google Glass ակնոց–համակարգչի համար հավելվածների հատուկ խանութ բացել, գրում է digit.ru-ն`հղում անելով Marketing Land պարբերականին, որը վկայաբերում է ընկերության ներկայացուցիչներին:
Google-ը Glass-ի հավելվածների հատուկ խանութ կբացի 2014 թվականին
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը ծրագրում է հաջորդ տարի Google Glass ակնոց–համակարգչի համար հավելվածների հատուկ խանութ բացել, գրում է digit.ru-ն`հղում անելով Marketing Land պարբերականին, որը վկայաբերում է ընկերության ներկայացուցիչներին:

Glass-ի համար հավելվածների խանութի մասին ոչ պաշտոնական տեղեկությունը հրապարակվել էր The New York Times թերթում հանգստյան օրերին, սակայն ընկերության ներկայացուցիչները միայն այժմ են հաստատել ծառայության գործարկումը: Google-ի որոշել է խանութը գործարկել Glass-ի զանգվածային վաճառքին զուգահեռ:

Միաժամանակ, Google-ի ներկայացուցիչները դեռ չեն հստակեցնում` դա առանձին  խանութ կլինի, թե՞ հավելվածների և Google Play կոնտենտի` արդեն գոյություն ունեցող օնլայն-խանութի մասնագիտացված բաժին: Բացի այդ, չի նշվում` կկարողանա՞ն, արդյոք, մշակողներն օգտագործողներին վճարովի հավելվածներ առաջարկել: Այս պահին Glass ծրագրավորման ինտերֆեյսի օգտագործման պայմաններում նշվում է, որ մշակողները պետք է հավելվածներն անվճար տրամադրեն:

Մինչ Google-ը Glass-ի հավելվածների տարածման պաշտոնական ալիքը կբացի, օգտագործողները կարող են ծրագրեր գտնել այլ կայքերում, օրինակ` Glass Appz, Stained Glass Labs, Google Glass Apps Source և այլն:

Ինչպես հաղորդում էր Digit.ru-ն, Google-ը դեռ գարնանը սկսել էր մշակողներին Glass թեստային նմուշներ մատակարարել: Սակայն ընկերությունը, որը ծրագրում էր սարքի բաց վաճառքներ սկսել մինչև այս տարեվերջ, ԶԼՄ-ների տվյալներով, մեկնարկը տեղափոխել է 2014 թվականին: -0-