Internet Explorer–ի բոլոր տարբերակներում խոցելի կետ է հայտնաբերվել
19.09.2013,
13:03
Microsoft–ը TechNet պորտալում տեղեկացրել է, որ Internet Explorer վեբ–բրաուզերի բոլոր տարբերակներում, ներառյալ IE6–ը, IE7–ը, IE8–ը, IE9–ը, IE10–ը և IE11–ը, խոցելի կետ է հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft–ը TechNet պորտալում տեղեկացրել է, որ Internet Explorer վեբ–բրաուզերի բոլոր տարբերակներում, ներառյալ IE6–ը, IE7–ը, IE8–ը, IE9–ը, IE10–ը և IE11–ը, խոցելի կետ է հայտնաբերվել։
Խոցելի են Windows–ի բոլոր տարբերակները` սկսած Windows XP–ից մինչև Windows 8.1–ը, որը նախատեսվում է գործարկել միայն հոկտեմբերին։
Խոցելիությունը թույլ է տալիս ցանցահեններին հեռակա կարգով զոհի համակարգչում մուտքագրել կամայական ծածկագիր, երբ օգտատերը կայցելի վարակված վեբ–կայք։ Խոցելիությունը հիմնված է սխալի վրա, որի հետևանքով IE–ն փորձում է օպերատիվ հիշողության օբյեկտի հասանելիություն ստանալ, որը ջնջվել է կամ ճիշտ չի տեղադրվել, հաղորդում է cnews.ru–ն։
Microsoft–ից հայտնել են, որ ներկա պահին ուսումնասիրում են ցանցահենների կողմից իրականացված գրոհների մասին հաղորդագրությունները, որոնք գլխավորապես ուղղված են IE8–ին և IE9–ին։ Ընկերությունը ժամանակավոր ծրագիր է գործարկել, որը թույլ է տալիս վերացնել խոցելիությունը։ Ներկա պահին օգտվողը պետք է այն տեղադրել, բացի այդ այն կներառվի մոտակա ավտոմատ թարմացման մեջ։ Ծրագիրը հնարավոր է ներբեռնել այդ էջում։
Խորհուրդ է տրվում նաև IE–ի անվտանգության կարգավորումները տեղադրել առավելագույն մակարդակով, ինչը կարգերալափակի ActiveX Controls և Active Scripting և կօգնի կանխել համակարգի գրոհումը։
Ըստ Net Applications–ի տվյալների, եզակի օգտվողների կտրվածքով Internet Explorer բոլոր տարբերակների համախառն մասնաբաժինը ներկա պահին կազմում է 57,6 տոկոս։ Firefox–ի մասնաբաժինը կազմում է 18,9 տոկոս, Chrome–ինը` 16 տոկոս։
Ըստ StatCounter–ի տվյալների, որը հրապարակում է բրաուզերների վիճակագրությունը, ելնելով վեբ–էջերի այցելուների թվից, Internet Explorer–ի բոլոր տարբերակների մասնաբաժինը հավասար է 25,55 տոկոսի, Chrome–ինը` 42,78 տոկոսի, Firefox–ինը` 19,25 տոկոսի։ –0–