Նոր Skype-ը բոլորովին նոր տեսք կունենա
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Windows-ի համար նախատեսված Skype-ի նորացված ներդիրը լիովին կփոխի իր արտաքին տեսքը, որը կհարմարեցվի Metro-ի հայեցակարգին, հաղորդում է cnews.ru –ն՝ հղում անելով The Verge-ին և ինտերնետրում հրապարակված ծրագրի սկրինշոտերին:
Skype-ի նոր տարբերակի դիմերեսին բնորոշ կլինեն ուղիղ գծերը, մեծ քառակուսի պիտակները և լակոնիկ գունավոր երանգը, այսինքն նոր Windows-ի և դրա Start նոր էկրանի բոլոր ատրիբուտները:
Միջերեսի ձևափոխումը Skype-ն առավել հարմարավետ կդարձնի սենսորային էկրան ունեցող պլանշետային համակարգչով աշխատելիս, հնարավոր կլինի օգտվել ձայնային ազդանշաններից, հաղորդագրություններ ուղարկել և ձեռքի մատների օգնությամբ տեսակավորել ընկերների ցուցակը, գրում է Neowin ռեսուրսը, որը տեղադրել է սկրինշոտերը: -0-