Anonymous–ի ցանցահենները գրոհել են Թուրքիայի կառավարական կայքերը
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Anonymous միջազգային հակերային խմբավորումը մի շարք գրոհներ է իրականացրել Թուրքիայի պետական մարմինների և կառավարական ԶԼՄ-ների կայքերի վրա։ Այդ մասին ցանցահենները տեղեկացրել են Twitter–ի իրենց էջում։
Ցանցահեններին հաջողվել է արգելափակել մի շարք պետական կայքերի հասանելիությունը, այդ թվում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և երկրի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կայքը, Twitter –ում տեղեկացնում է (@YourAnonNews) խմբավորումը։ Մի քանի կայքերի աշխատանքը մինչ այս պահը վերականգնված չէ։
Գրոհների են ենթարկվել նաև մի քանի թուրքական ԶԼՄ–ների կայքեր, որոնց շարքում են Official Gazette կառավարական բամբերը և NTV մասնավոր հեռուստաալիքը։ Anonymous–ն ակցիա է անցկացրել` ի նշան Թուրքիայի ցուցարարների հետ համերաշխության, մասնավորապես NTV–ն գրոհի է ենթարկվել բողոքները սխալ լուսաբանելու համար։ Միաժամանակ ակտիվիստները Twitter–ում նշել են, որ մի քանի գրոհների հետևում կանգնած են ցանցահենների կառավարամետ խմբեր։
Ակտիվիստներն արդեն մի քանի շաբաթ ակցիաներ են անցկացնում Ստամբուլում։ Նրանք բողոքում են Թաքսիմ հրապարակի պուրակի տեղում առևտրային համալիր կառուցելու դեմ։ Բողոքն աստիճանաբար Թուրքիայի վարչապետ Էրդողանի քաղաքականության դեմ ուղղված ելույթների բնույթ է ստանում։ Ցուցարարների և ոստիկանության խոշոր բախումների նախորդ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում` Աշխատանքի օրվա տոնակատարության ժամանակ (մայիսի 1–ին)։ Այդ ժամանակ ոստիկանությունը նաև ստիպված էր հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների հեռացնելու համար, որպեսզի նրանց չթողնի անցնել Թաքսիմ հրապարակի մոտի արգելքները։ –0–