USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Մոտ ապագայում հայկական տառերով դոմեն կարող է գրանցվել

12.09.2013, 14:46
«Ինտերնետ հանրություն» ՀԿ–ն կդիմի ICANN միջազգային կազմակերպությանը հայկական տառերով դոմեն գրանցելու համար (.հայ (.hay),) մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։
Մոտ ապագայում հայկական տառերով դոմեն կարող է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ն կդիմի ICANN միջազգային կազմակերպությանը հայկական տառերով դոմեն գրանցելու համար (.հայ (.hay),) մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։

«Մեր կազմակերպությունը քննարկումների արդյունքում որոշել է հայկական տառերովդոմեն գրանցել`.hay։ Մենք նման դոմենի նպատակահարմարության և անհրաժեշտության թեմայով լայն հասարակական քննարկում ենք ակնկալում», – ասել է Սաղյանը։

Նա նշել է, որ մի կողմից հայկական տառերով դոմեն ձեռք բերելու գաղափարը լավն է, սակայն օտարերկրյա օգտատերերի կողմից նման հասցեների ճանաչման խնդիր կա, քանի որ շատ երկրներում հայկական տառատեսակն ակտիվացված չէ։ Սաղյանի խոսքով` նախաձեռնության իրականացման համար լրջորեն պետք է աշխատեն ծրագրավորողները։

Շատ երկրներ արդեն սեփական դոմեններ ունեն։ Վերջերս Ռուսաստանում սկսեց կիրառվել .рф դոմենը։–0–