Մոսկվայի պաշտոնյաներին արգելում են աշխատանքային հարցեր քննարկել Gmail–ում և Skype–ում
26.08.2013,
18:13
Մոսկվայի կառավարության որոշման նախագծում, որը պատրաստել է Մոսկվայի ՏՏ դեպարտամենտը, սահմանվել է մայրաքաղաքի պաշտոնյաների` Կառավարության միասնական փոստային համակարգին անցնելու ժամկետը, հաղորդում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի կառավարության որոշման նախագծում, որը պատրաստել է Մոսկվայի ՏՏ դեպարտամենտը, սահմանվել է մայրաքաղաքի պաշտոնյաների` Կառավարության միասնական փոստային համակարգին անցնելու ժամկետը, հաղորդում է cnews.ru–ն։
«2013 թվականի դեկտեմբերի 1–ից Մոսկվա քաղաքի գործադիր իշխանության մարմինների աշխատակիցների էլեկտրոնային նամակների և ակնթարթային հաղորդագրությունների փոխանակումը պետք է կատարվի բացառապես «ՄԿ ՄՓՀ» ԱՏՀ–ի միջոցով»,– ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, այդ ժամկետում համակարգին պետք է միանան մոսկովյան պետմարմինների ենթագերատեսչական բոլոր հաստատությունները։ Իսկ պաշտոնյաները պետք է ավարտեն միացումն այս շաբաթ և 2013 թվականի սեպտեմբերի 1–ից ունենան ՄՓՀ–ից օգտվելու հնարավորություն։
ՄԿ ՄՓՀ–ի հիմքում Microsoft–ի պրոդուկտներն են` Exchange կորպորատիվ փոստը և Lync մեսենջերը։ Միասնական համակարգն ունի նաև օրացուցային պլանավորում, խորհրդակցությունների կազմակերպում և այլ գործառույթներ։
Ինչպես Cnews–ին պարզաբանել է Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ներկայացուցիչ Արտյոմ Երմոլաևը, խոսքը բացառապես ծառայողական նամակագրության մասին է։ «Բաց ցանցերում անձնական հաղորդագրություններ գրելը պետական պաշտոնյաներին ոչ ոք արգելել չի կարող»,– հայտարարել է նա։ – Նամակագրության ազատությունը պաշտպանում է Սահմանադրությունը, որը բարձր է Պետական քաղաքացիական ծառայության մասին օրենքից»։
Երմոլաևն ասում է, որ նամակագրության հետ կապված խնդիրը հատկապես արդիական է դարձել Google–ի կողմից Gmail–ում նամակագրության գաղտնիության երաշխիքի բացակայության մասին հայտարարությունից հետո։ Որոշումը պաշտոնյաներին չի արգելի իրենց աշխատանքային վայրերում օգտագործել ընդհանուր փոստային ծառայություններ և մեսենջերներ, սակայն ծառայողական նպատակներով դրանցից օգտվելն աննպատակահարմար կլինի։
Մեկ տարի առաջ` 2012 թվականի աշնանը, առանց գնի իջեցման և պայքարի այդ համակարգի ստեղծման մրցույթում հաղթել էր «Էլեկտրոնային Մոսկվա» ընկերությունը, որի հիմնադիրներն են Մոսկվայի գույքի դեպարտամենտը, «Մոսկվայի բանկը» և Ռուսաստանի հեռուստառադիոհեռարձակման ցանցի Դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը։ Պայմանագրի գինը` ավելի քան 447 մլն ռուբլի։ Լիցենզիաների մեծ մասը, Արտյոմ Երմոլաևի խոսքով, արդեն գնվել և շահագործվում է։
Ավելի վաղ` 2011 թվականին, ՏՏ դեպարտամենտը 19 մլն ռուբլու պայմանագիր էր ստորագրել Kraftway ընկերության հետ, որը կատարել էր համակարգի նախագծումն ու փորձնական շահագործումը։ Ինչպես Cnews–ին են հայտնել Kraftway–ից, 2012 թվականին նախագծելուց հետո ձեռնարկությունն աշխատել է նաև ենթակապալով, բայց ներկայում «Էլեկտրոնային Մոսկվան» միասնական փոստային համակարգի աշխատանքն ապահովում է ամբողջովին իր ուժերով։
«Էլեկտրոնային Մոսկվան» ընդհանուր առմամբ գնել է Microsoft–ի մոտ 30 հազար լիցենզիա` տրամադրված փոստարկղերի թվով, ասում են ՏՏԴ–ում։ Վճարման սխեման հետևյալն է` կապալառուն ՏՏԴ է ներկայացնում գործադիր իշխանության մարմիններում և հաստատություններում ստորագրած հաշվետվությունները ծառայությունների մատուցման մասին։ Տվյալ հաշվետվությունների հիման վրա ՏՏԴ–ն կատարում է ծառայությունների վճարում` ըստ փաստացի ներկայացված քանակի։ -0-