USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՄԿ-ի կայքը չի բացվում, առաջարկվում է գրանցել դոմենը

03.09.2012, 16:40
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի կայքը չի բացվում դիտելու համար, դրա փոխարեն Դոմենների գրանցման կենտրոնի (Ru-Center) անունից հաղորդագրություն է հայտնվում, որ դոմենի գրանցման ժամկետը լրացել է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
ՄԿ-ի կայքը չի բացվում, առաջարկվում է գրանցել դոմենը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի կայքը չի բացվում դիտելու համար, դրա փոխարեն Դոմենների գրանցման կենտրոնի (Ru-Center) անունից հաղորդագրություն է հայտնվում, որ դոմենի գրանցման ժամկետը լրացել է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«mk.ru կայքի դոմենի գրանցման ժամկետն ավարտվել է»,- ասվում է .ъ կայքի վերևի հաղորդագրության մեջ:

Այնուհետև ազատված դոմենային անվան գրանցման վերաբերյալ հանձնարարություններով էջի հղում է առաջարկվում: Էջը տեղադրված է Դոմենային անունների աճուրդի՝ Ru-Center դոմենների գրանցման կենտրոնի նախագծի  կայքում:

whois.com (որը պարունակում է դոմենային անունների տվյալները) ծառայության  և Դոմենների գրանցման կենտրոնի կայքի համանման ծառայության համաձայն, mk.ru անվանումը վճարված է մինչև 2012թ.-ի սեպտեմբերի 1-ը, սակայն ազատվելու է միայն 2012թ.-ի հոկտեմբերի 2-ին:

«Դոմենային անվան ազատումը (գրանցման ոչնչացում) ռեեստրից դոմենային անվան մասին տեղեկատվության և իր ադմինիստրատորի բացառումն է»,- պարզաբանվում է Դոմենների գրանցման կենտրոնի կայքի ազատված  դոմենային անվան գրանցման կանոնակարգում: -0-