USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Messenger հավելվածը գումար է վաստակել առանց Facebook–ին կապված լինելու

25.06.2015, 17:38
Հունիսի 24–ից Messenger հավելվածից կարելող են  օգտվել նույնիսկ նրանք, ովքեր Facebook–ում էջ չունեն։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։
Messenger հավելվածը գումար է վաստակել առանց Facebook–ին կապված լինելու

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 24–ից Messenger հավելվածից կարելող են  օգտվել նույնիսկ նրանք, ովքեր Facebook–ում էջ չունեն։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Այժմ սոցիալական ցանցում չգրանցված օգտագործողի համար Messenger–ի գլխավոր էջում հասանելի կլինի Not on Facebook օպցիան։ Ընտրելով այն` կարելի է ստեղծել էջ` նշելով միայն անունը, հեռախոսահամարը և լուսանկարը, որը կլինի անվան դիմաց։ Առայժմ օպցիան հասանելի է ԱՄՆ–ում, Կանադայում, Պերուում և Վենեսուելայում։ Այլ երկրներում գործարկման ամսաթվերի մասին չի հաղորդվում, հաղորդում է lenta.ru–ն։

Messenger–ի նոր օգտագործողը կարող է հավելված տեղափոխել իր հեռախոսի բոլոր կոնտակտները, իսկ այնուհետև համակարգը կհամեմատի դրանք արդեն հավելվածում գրանցված էջերի հետ և միացում կկատարի։ Դա չի նշանակում, որ այժմ ծառայությունն աշխատում է սոցցանցից ամբողջովին անկախ` նորեկները հնարավորություն կունենան ընկերներ ավելացնել` օգտագործելով Facebook–ի որոնումը։

Tech Crunch–ի կարծիքով` այն երկրներում, որտեղ Facebook–ն ավելի վաղ է հայտնվել, օրինակ, ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայույմ, մեսենջերն առցանց սոցցանցի օգտագործելու հնարավորությունը կարող է վերադարձնել սոցցանցը լքած օգտագործողներին։ Միաժամանակ, զարգացող շուկաների համար Messenger–ը կարող է SMS–ի արժանի այլընտրանք և սոցցանցի օգտագործման առաջին քայլ դառնալ։

Messenger–ի ղեկավար Դևիդ Մարկուսը պնդում է, որ առանց Facebook–ի հետ կապվելու հավելվածից օգտվելու հնարավորությունը պետք չէ դիտարկել որպես սոցիալական ցանցի` Չինաստանի շուկա դուրս գալու փորձ, որտեղ այն արգելափակված է։ Քանի որ Չինաստանում արգելափակված են Facebook–ի հետ կապված բոլոր IP-հասցեները, ապա Messenger–ն էլ չեն թույլ տա, պատմել է նա Tech Crunch–ին։

2015 թվականի հուլիսի տվյալներով` Messenger–ն ունի ամսական 700 միլիոն ակտիվ օգտագորող։ Օգտագործողների թվով հաջորդը WhatsApp մեսենջերն է, որը նույնպես պատկանում է Facebook–ին։ Սոցցանցն այն գնել է 2014 թվականի սկզբին 16 միլիարդ դոլարով։

Facebook սոցցանցը հունիսին ունի 1.4 մլրդ ակտիվ օգտագործող։ -0-