Մեքսիկացի ինտերնետ–օգտատերերն ամենաանփույթն են գաղտնաբառի ընտրության հարցում. Կասպերսկու լաբորատորիա
17.04.2013,
17:56
Մեքսիկացի ինտերնետ–օգտատերերը, «Կասպերսկու լաբորատորիայի» հետազոտության համաձայն, ամենաանփույթն են գաղտնաբառերի ընտրության հարցում, հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մեքսիկացի ինտերնետ–օգտատերերը, «Կասպերսկու լաբորատորիայի» հետազոտության համաձայն, ամենաանփույթն են գաղտնաբառերի ընտրության հարցում, հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։
«Կասպերսկու լաբորատորիան» հետազոտել է ինտերնետից օգտվողներից գաղտնագրերի ընտրության և պահպանման «թույլ կետերը»։
Facebook–ի օգտատերերի շրջանում անցկացրած սեփական հարցման արդյունքներով, ռուս օգտագործողները մնացածներից ավելի շրջահայաց են իրենց գաղտնաբառերի ընտրության հարցում։ Ռուսալեզու մասնակիցների միայն 12 տոկոսն է պատասխանել, որ մի քանի կայքերում օգտագործում է նույն գաղտնաբառը։ Միաժամանակ աշխարհում բոլոր ռեսուրսների համար նույն գաղտնաբառն է օգտագործում յուրաքանչյուր հինգերորդ օգտագործողը։ ԱՄՆ–ում այդ ցուցանիշն ավելի բարձր է` 23 տոկոս։
Հարցման արդյունքներով` ամենաանփույթը մեքսիկացիներն են` հարցվածների 26 տոկոսը խոստովանել է, որ նույն գաղտնաբառն է օգտագործում բոլոր ռեսուրսներում։ Ռուսաստանում օգտատերերի զգոնությունը զգալիորեն բարձր է` նման անփութություն է դրսևորում միայն յուրաքանչյուր տասներորդը։
«Կասպերսկու լաբորատորիան» վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից, ցանցահենների գրոհներից և սպամերից պաշտպանող համակարգի խոշորագույն արտադրողն է Եվրոպայում: Այն ներառված է տեղեկատվական անվտանգության ապահովման համար ծրագրային լուծումների առաջատար համաշխարհային արտադրողների հնգյակում:
Ընկերության ապրանքները հուսալիորեն պաշտպանում են ողջ աշխարհի ավելի քան 250 միլիոն մարդկանց համակարգիչներն ու բջջային սարքավորումները, տեխնոլոգիաները կիրառվում են ծրագրային և սարքավորումային լուծումների համաշխարհային խոշորագույն մատակարարների ապրանքներում:-0-