USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Մեդվեդևը հրապարակել է իր առաջին ինքնանկարը

12.06.2014, 14:03
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրապարակել է իր առաջին «սելֆին»։ Այս քայլով նա շնորհակալություն է հայտնել Instagram–ի իր բաժանորդներին, որոնց թիվը հասել է 400 հազարի։ «Շնորհակալություն իմ 400.000 բաժանորդներին», գրել է ՌԴ վարչապետը։
Մեդվեդևը հրապարակել է իր առաջին ինքնանկարը
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրապարակել է իր առաջին «սելֆին»։ Այս քայլով նա շնորհակալություն է հայտնել Instagram–ի իր բաժանորդներին, որոնց թիվը հասել է 400 հազարի։ «Շնորհակալություն իմ 400.000 բաժանորդներին», գրել է ՌԴ վարչապետը։

Մեկնաբանություն գրելու պահին նկարն արդեն 8,7 հազար «հավանություն» է ստացել, հաղորդում է Лента.ру–ն։

Մեդվեդևը սոցցանցերի ակտիվ օգտատեր է, էջեր ունի Facebook–ում, Twitter–ում, «ВКонтакте»–ում և Instagram–ում։ Նա նաև դարձել է առաջին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, ով օգտվում է բլոգերից և ում հետ հնարավոր է շփվել համացանցի միջոցով։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի` նախորդ տարվա ամռանն անցկացրած հարցման համաձայն` Մեդվեդևը երկրի ամենաճանաչված բլոգերն է ճանաչվել։–0–