USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ցուկերբերգը 3 մլրդ դոլար կհատկացնի հիվանդությունների հետ պայքարին

23.09.2016, 14:43
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուցեկերբերգը և նրա կինը` Պրիսցիլա Չանը, մտադիր են մոտակա 10 տարվա ընթացքում 3 մլրդ դոլար ներդնել գույություն ունեցող բոլոր հիվանդությունների դեմ պայքարի հետազոտական ծրագրի մեջ:

Ցուկերբերգը 3 մլրդ դոլար կհատկացնի հիվանդությունների հետ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուցեկերբերգը և նրա կինը` Պրիսցիլա Չանը, մտադիր են մոտակա 10 տարվա ընթացքում 3 մլրդ դոլար ներդնել գույություն ունեցող բոլոր հիվանդությունների դեմ պայքարի հետազոտական ծրագրի մեջ:

Այդ մասին ամուսինները հայտնել են չորեքշաբթի` ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում լրատվամիջոցների համար կազմակերպված միջոցառմանը (Կալիֆորնիա նահանգ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս նախաձեռնությունն ուղղված է մանկական հասակից բոլոր հնարավոր հիվանդությունների բուժման, կանխարգելման և վերահսկման իրականացման մեթոդների մշակմանը: Մասնավորապես, նշված գումարից 600 մլն դոլար կհատկացվի հետազոտական կենտրոնի ստեղծմանը, որը զբաղվելու է հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցների մշակմանը: Կենտրոնը տեղակայվելու է Սան Ֆրանցիսկոյում և կմիավորի բժշկական ոլորտի և բիոինժեներիայի առաջատար մասնագետներին:

Նոր կենտրոնի առաջին ծրագրերը կդառնան, մասնավորապես, հատուկ չիպի մշակումը, որը կկարողանա «ախտորոշել ցանկացած ինֆեկցիոն հիվանդություն և հետևել արյան շրջանառությանը», ինչպես նաև «բջիջների քարտեզի» ստեղծումը: Այն կներառի մարդկային օրգանիզմի բոլոր հնարավոր բջիջների և նրանց տարբեր վիճակների նկարագրությունը` նոր դեղորայքի ստեղծման գործընթացը պարզեցնելու համար:

«Մենք 50 անգամ ավելի շատ գումար ենք ծախսում բուժելու համար նրանց, ովքեր հիվանդ են, քան ներդնում ենք հետազոտությունների մեջ, որոնք ուղղված են կանխարգելելու հիվանդությունների առաջացումը», - հայտարարել է Ցուկերբերգը: Նա ավելացրել է, որ նոր նախաձեռնությունը նախատեսում է նաև ինֆեկցիոն հիվանդությունների հետ պայքարի նոր մեթոդների հետազոտումը` ներառյալ նոր բժշկական տեխնոլոգիաների, թեստերի, այնպիսի վիրուսների դեմ պատվաստանյութերի մշակումը, ինչպիսիք են` Էբոլան, Զիկան և ՄԻԱՎ-ը: Facebook-ի ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր նպատակները հասանելի կլինեն արդեն այս դարի վերջին:

Նախորդ տարի Ցուկերբերգը և Չանը խոստացել էին, որ մինչև իրենց կյանքի վերջն Facebook-ի` իրենց ունեցած գրեթե բոլոր բաժնետոմսերը բաժանել բարեգործական նպատակների: «Նպատակները, որոնց վրա մենք կկենտրոնանանք առաջին հերթին անհատական ուսումն է, հիվանդությունների բուժումը, մարդկանց միավորումը և ամուր հասարակությունների կառուցումը,- նշել է Ցուկերբերգը, -Այս նպատակներին հասնելու համար մեր կյանքի ընթացքում մենք կբաժանենք Facebook-ի մեր բաժնետոմսերի 99 տոկոսը, որոնք այս պահին գնահատվում են 45 մլրդ դոլար»:  -0-