USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Mail.Ru–ն և Yandex–ը փոփոխություններ կկատարեն Ղրիմի քարտեզում

19.03.2014, 19:18
Ռուսաստանի կազմում ընդգրկվելու կապակցությամբ Mail.Ru և Yandex ընկերությունները փոփոխություններ կկատարեն Ղրիմի քարտեզում, հաղորդում է Digit.ru–ն` հղում անելով ընկերությանը։
Mail.Ru–ն և Yandex–ը փոփոխություններ կկատարեն Ղրիմի քարտեզում
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի կազմում ընդգրկվելու կապակցությամբ Mail.Ru և Yandex ընկերությունները փոփոխություններ կկատարեն Ղրիմի քարտեզում, հաղորդում է Digit.ru–ն` հղում անելով ընկերությանը։

«Mail.Ru–ն սկսել է քարտեզների փոփոխության աշխատանքը։ Ավարտից հետո ամբողջ Ղրիմը կպատկերվի որպես ռուսական տարածք, անկախ այն երկրից, որտեղից օգտատերը կօգտվի ծառայությունից»,– հայտնել են ընկերությունից` չնշելով, թե որքան ժամանակ կպահանջվի փոփոխությունների կատարման համար։

Պետությունների սահմանները «Յանդեքս.Քարտեզներում» այժմ նշված են 2014 թվականի մարտի 15–ի դրությամբ, հաջորդ թարմացումներից մեկի ժամանակ փոփոխություններ կկատարվեն»,– հայտնել են որոնողականի մամուլի ծառայությունից։ «Յանդեքսում» նաև նշել են. «Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը և քարտեզների վրա տեղեկությունը ներկայացնելու տարբեր ձևեր ենք մշակում, չէ՞ որ աշխատում ենք միանգամից մի քանի երկրում, ոչ միայն Ռուսաստանում և Ուկրաինայում, այլ նաև Բելառուսում, Ղազախստանում և Թուրքիայում»։ -0-