USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Mail.ru-ն փորձարկում է պորտալի գլխավոր էջի նոր տարբերակը

01.03.2012, 17:29
Mail.Ru Group ընկերությունը գործարկում է իր պորտալի գլխավոր էջի նոր տարբերակը բետա-թեստավորման ռեժիմում, ասվում է ընկերության հաղորդագրության  մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Mail.ru-ն փորձարկում է պորտալի գլխավոր էջի նոր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Mail.Ru Group ընկերությունը գործարկում է իր պորտալի գլխավոր էջի նոր տարբերակը բետա-թեստավորման ռեժիմում, ասվում է ընկերության հաղորդագրության  մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընկերությունը նկատելիորեն փոխել է mail.ru պորտալի գլխավոր էջի դիզայնն ու ինտերֆեյսը: Էջում գլխավոր դեր են կատարում Mail.Ru Group ընկերության հեռահաղորդակցային սերվիսները՝ «Օդնոկլասնիկի» և «Մոյ միր» սոցիալական ցանցերը, ICQ և «Ագենտ@Mail.Ru» մեսենջերները:

Նորարարությունների շնորհիվ օգտագործողները կկարողնան տեղեկանալ իրենց սոցիալական ըքաունթների իրադարձությունների մասին Mail.Ru-ի գլխավոր էջից: Տեղեկատվությունը կթարմացվի ավտոմատ ռեժիմով:

Ընկերությունն ազատվել է նաև երեք գովազդային բաներներից մեկից: Էջի չափը կփոփոխվի՝ հաշվի առնելով սարքի էկրանի անկյունագիծը: TNS-ի տվյալներով, 2012 թվականից պորտալի լսարանը կազմել է ավելի քան 30 միլիոն օգտագործող: -0-