USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ԼՂՀ վարչապետը «Тwitter»–ի փոխնախագահին հրավիրել է Արցախ

22.04.2014, 14:11
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը պաշտոնապես հրավիրել է «Тwitter» սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին այցելել Արցախի Հանրապետություն, ասվում է ԼՂՀ–ի կառավարության ֆեյսբուքյան էջում։

ԼՂՀ վարչապետը  «Тwitter»–ի փոխնախագահին հրավիրել է Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը պաշտոնապես հրավիրել է «Тwitter» սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին այցելել Արցախի Հանրապետություն, ասվում է ԼՂՀ–ի կառավարության ֆեյսբուքյան էջում։

«Գրիգորյանը հաճույքով ընդունել է ԼՂՀ վարչապետի հրավերը։ Քանի որ Twitter–ի փոխնախագահն արդեն ԱՄՆ–ում է, այցը կկայանա հաջորդ անգամ»,– նշվում է հաղորդման մեջ։

Twitter–ի փոխնախագահ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների երևանյան կենտրոնի խորհրդի անդամ Րաֆֆի Գրիգորյանն ապրիլի 12–ից  Հայաստանում էր` «Թումոյի» հրավերով։ -0-