USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

LiveJournal-ը պատրաստ է նախագահական ընտրություններին. ծառայության ղեկավար

02.03.2012, 14:31
LiveJournal բլոգհոսթինգը, որը բազմիցս ենթարկվել է DDoS-գրոհների, տեխնիկապես պատրաստ է կիրակի կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ծառայության ղեկավար Իլյա Դրոնովը:
LiveJournal-ը պատրաստ է նախագահական ընտրություններին. ծառայության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. LiveJournal բլոգհոսթինգը, որը բազմիցս ենթարկվել է DDoS-գրոհների, տեխնիկապես պատրաստ է կիրակի կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ծառայության ղեկավար Իլյա Դրոնովը:

Դրոնովի խոսքերով՝ LiveJournal-ը դեկտեմբերի 4-ից չի անջատել DDoS-գրոհներից պաշտպանվելու համակարգը, երբ Ռուսաստանում կայացան խորհրդարանական ընտրությունները: 2011 թ.-ի դեկտեմբերին ռեսուրսի վրա գրոհները սկսվեցին ընտրություններից մեկ շաբաթ առաջ:

Դրոնովը նաև նշել է, որ  LiveJournal-ի ողջ թիմն աշխատելու է: «Մենք հուսով ենք, որ կայքը կդիմանա հնարավոր գրոհներին: Սակայն դեռևս չենք կարող երաշխավորել, որ LiveJournal-ը չի խափանվի մարտի 4-ին», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանում ծառայության ղեկավարը:

Նա չի ճշտել, թե ինչ հզորության գրոհի կարող է դիմանալ բլոգհոսթինգը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը կարող է «օգտակար» լինել չարագործների համար, ովքեր կայքի վրա գրոհ կկազմակերպեն:

LiveJournal-ը բազմիցս զանգվածային DDoS-գրոհների է ենթարկվել 2011 թ.-ի ընթացքում: Ամենահզոր գրոհները գրանցվել են նախորդ տարվա գարնանն ու աշնանը:

SUP ընկերության տվյալներով, որը ծառայության սեփականատերն է, LiveJournal-ն ունի ավելի քան 30 մլն այցելու: Ծառայության ռուսալեզու հատվածին բաժին է հասնում 5 մլն գրանցված հաշիվ և 14 մլն այցելու:-0-