Skype-ի խոցելիությունը թույլ է տալիս կոտրել ուրիշի ակաունտը՝ միայն իմանալով օգտատերի e-mail-ը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ինտերնետ հեռախոսակապի ճանաչված Skype ծառայության խոցելիությունը, որը թույլ է տալիս կոտրել ուրիշի ակաունտը՝ միայն իմանալով նրա հետ ասոցացված էլեկտրոնային փոստը, չորեքշաբթի բուռն քննարկում է առաջացրել սոցիալական ցանցերում և ինտերնետ ֆորումներում:
Skype-ի ռուս օգտատերերը բողոքում են ակաունտների զանգվածային գողությունից: Իր Skype ակաունտի կոտրման մասին մասնավորապես տեղեկացրել է SUP Media ընկերության մեդիատնօրեն, ճանաչված բլոգեր Անտոն Նոսիկը, ում պատկանում է LiveJournal ծառայությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»:
Գաղտնաբառի վերականգնման մեխանիզմի խոցելիությունը թույլ է տալիս չարագործին, ով գիտի Skype-ում գրանցված զոհի էլեկտրոնային հասցեն, կամայականորեն փոխել գաղտնաբառը և հետևաբար ստանալ ակաունտի հասանելիությունը:
Ինչպես հաջողվել է պարզել «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին, ինտենետ ֆորումներում նկարագրված կոտրման միջոցն աշխատում է և այն կոտրողից հատուկ հմտություններ չի պահանջում:
«ՌԻԱ Նովոստին» դեռ Microsoft ընկերությունից, ում պատկանում է Skype ծառայությանը, մեկնաբանություններ չի ստացել,: -0-