USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կուբայի իշխանությունները նախատեսում են ինտերնետի տնային հասանելիություն բացել ողջ բնակչության համար

10.04.2014, 10:34
Կուբայի իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում ընդլայնել ինտերնետի հասանելիությունը ողջ բնակչության համար, տեղեկացրել են Կուբայի ETECSA հեռահաղորդակցական ընկերության ներկայացուցիչները, որոնց հայտարարությունը մեջբերվում է Կուբայի ԱԳՆ–ի մամուլի հաղորդագրության մեջ։
Կուբայի իշխանությունները նախատեսում են ինտերնետի տնային հասանելիություն բացել ողջ բնակչության համար

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կուբայի իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում ընդլայնել ինտերնետի հասանելիությունը ողջ բնակչության համար, տեղեկացրել են Կուբայի ETECSA հեռահաղորդակցական ընկերության ներկայացուցիչները, որոնց հայտարարությունը մեջբերվում է Կուբայի ԱԳՆ–ի մամուլի հաղորդագրության մեջ։

ETECSA–ի ներկայացուցիչ Կառլոս դել Պոտրո Բլանկոյի խոսքերով` այս տարի ընկերության նպատակն է ընդլայնել ինտերնետի հասանելիությունը ողջ բնակչության համար։ Միաժամանակ արևմտյան գործակալությունների տեղեկատվությամբ` օպերատորի մեկ այլ ներկայացուցիչ (անվտանգության բաժնի ղեկավար Դանիել Ռամոսը) ավելի ուշ նշել է, որ խոսքը կոնկրետ ժամկետների մասին չէ։ «Մենք չենք ասում, որ դա տեղի կունենա այս տարի, սակայն նման ծրագրեր կան», – նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այժմ Կուբայում ինտերնետին կարելի է միանալ կամ հատուկ ինտերնետ սրճարաններում կամ հյուրանոցներում։ Տանը ինտերնետ կապ ունեն միայն մշակույթի, արվեստի ներկայացուցիչները, լրագրողները, գիտական և այլ մասնագետները։–0–