USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ցանցահենները հափշտակել են UPS–ի տասնյակ հազարավոր հաճախորդների տվյալները

21.08.2014, 14:21
UPS նամակների տեղափոխման և լոգիստիկայի աշխարհի խոշորագույն ընկերությունը կիբեռհանցագործների գրոհի է ենթարկվել։ Ինչպես չորեքշաբթի հայտնել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները, շուրջ 100 հազար կանխիկացումների մասին տվյալների արտահոսք է կատարվել, հաղորդում է Փրայմը։
Ցանցահենները հափշտակել են UPS–ի տասնյակ հազարավոր հաճախորդների տվյալները
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. UPS նամակների տեղափոխման և լոգիստիկայի աշխարհի խոշորագույն ընկերությունը կիբեռհանցագործների գրոհի է ենթարկվել։ Ինչպես չորեքշաբթի հայտնել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները, շուրջ 100 հազար կանխիկացումների մասին տվյալների արտահոսք է կատարվել, հաղորդում է Փրայմը։

UPS–ի տեղեկացմամբ, կիբեռհանցագործները կարող էին տեղեկություն ստանալ ընկերության այն հաճախորդների բանկային քարտերի և էլեկտրոնային փոստի հասցեների մասին, ովքեր դրա ծառայություններից են օգտվել այս տարվա հունվարի 20–ից մինչև օգոստոսի 11–ը։ Այդ տվյալների ակայությունը թեթևացնում է չարագործների` քաղաքացիների բանկային հաշիվների նկատմամբ չարտոնված հասանելիությունը։  Ցանցահենների օգտագործած վնասակար ծրագրեր են հայտնաբերվել UPS–ի 51 բաժանմունքներում, որոնք տեղակայված են ամերիկյան 24 նահանգներում։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ տվյալ վիրուսը, որի անվանումը չի նշվում, անխոցելի է այս պահին առկա հակավիրուսային ծրագրեր ունեցողների համար։ Կիբեռգրոհի վտանգի մասին ընկերությանը նախազգուշացրել են ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները։ Վիրուսը հայտնաբերվել է դրանից հետո կատարված ստուգումների արդյունքում։

Այս պահին խնդիրը վերացվել է, UPS–ի մասնագետները տեղեկության պաշտպանության լրացուցիչ քայլեր են ձեռնարկել։ Ընկերությունը տվյալների արտահոսքի հետևանքով հավանական խարդախության կամ այլ հանցագործությունների այլ դեպքերի մասին տեղեկություն չունի։ -0-