USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Կիբերանվտանգությունը Հայաստանում միջին մակարդակում է

04.05.2016, 13:35
Կիբերանվտանգությունը Հայաստանում միջին մակարդակում է:
Կիբերանվտանգությունը Հայաստանում միջին մակարդակում է

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Կիբերանվտանգությունը Հայաստանում միջին մակարդակում է, չորեքշաբթի Երևանում ասաց Microsoft ընկերության Արևելյան Եվրոայի գծով կիբերանվտանգության հարցերի գլխավոր խորհրդական Ռոբերտ Կոսլան` վկայակոչելով իրենց հետազոտությունները:

Այդ մասին նա հայտարարել է Երևանում Microsoft ընկերության հայկական ներկայացուցչության և Հայաստանի կառավարության աջակցությամբ կայացած «Չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և նորարարական կառավարում» համաժողովի ընթացքում։

Միջոցառման նպատակն է` ներկայացնել ինչպես պետկառույցների, այնպես էլ պետկազմակերպությունների համար նորարարական գաղափարների և բարձր տեխնոլոգիաների կիրառման համաշխարհային փորձը: Կոսլան նշեց, որ Հայաստանի ներդրումները կիբերանվտանգության մեջ բավարար են:

«Բնականաբար, կիբերանվտանգությունն ունի շատ կարևոր նշանակություն, մասնավորապես, Հայաստանում` հաշվի առնելով վերջին իրադարձությունները (ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապրիլյան սրում. խմբ.): Ես կարող եմ ասել, որ այսօր դա տարածված երևույթ է: Սովորաբար, մարտական գործողությունների հետ միասին ծագում են կիբերանվտանգության հետ կապված խնդիրներ», - նշեց Կոսլան: 

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-