USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը

11.11.2014, 18:52
Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը։
Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որում ասվում է, թե ադրբեջանական ցանցահենները համացանցում հրապարկել են Հայաստանի ԿԲ արխիվային տվյալները` 2.4 ԳԲ ծավալով, որոնք ստացել են ԿԲ արտոնագրեր տրամադրելու առցանց կայքը սեպտեմբերի 22-ին կոտրելու հետևանքով։ Փորձագետը զգուշացրել է, որ ֆայլերը տեղադրվել են ցանցահենների կայքում և կարող են վարակներ պարունակել։

«Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են:
Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ»,– ասվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հաղորդագրության մեջ։

ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետներն այս պահին քայլեր են ձեռնարկում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար:-0-