USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կայքերի «սև ցուցակը» երկու ամսում ավելի քան 40%–ով մեծացել է

29.05.2013, 18:42
Ռոսկոմնադզորն Արգելված կայքերի միասնական ռեեստրի գոյության յոթ ամիսների ընթացքում 7.655 հազար ռեսուրս է մուտքագրել, միաժամանակ, երկու ամիս առաջ ռեեստրում եղել է արգելված տեղեկություն պարունակող 5.284 հազար կայք, Digit.ru–ին է հայտնել Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունը։
Կայքերի «սև ցուցակը» երկու ամսում ավելի քան 40%–ով մեծացել է
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռոսկոմնադզորն Արգելված կայքերի միասնական ռեեստրի գոյության յոթ ամիսների ընթացքում 7.655 հազար ռեսուրս է մուտքագրել, միաժամանակ, երկու ամիս առաջ ռեեստրում եղել է արգելված տեղեկություն պարունակող 5.284 հազար կայք, Digit.ru–ին է հայտնել Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունը։

«Այժմ ռեեստրում 7.655 հազար կայք կա, թմրանյութերը մշտապես առաջատար հորիզոնականում են, այսօրվա դրությամբ այդպիսի կայքերի թիվը հասել է 5.553–ի»,– Digit.ru–ին է հայտնել Ռոսկոմնադզորի մամուլի քարտուղար Վլադիմիր Պիկովը։

Թմրանյութերի վաճառքի մասին հայտարարություններ պարունակող կայքերի մասնաբաժինը 66 տոկոսից հասել է 73 տոկոսի, իսկ ինքնասպանության մասին ռեսուրսների մասնաբաժինը, 2013 թվականի ապրիլի համեմատ, մայիսի 29–ի դրությամբ 28–ից հասել է 22 տոկոսի, ցույց է տալիս Ռոսկոմնադզորի վիճակագրությունը։

«Անվտանգ ինտերնետի լիգայի» ներկայացուցիչները հայտնել են, որ «սև ցուցակի» աշխատանքի պահից 2012 թվականի նոյեմբերին Ռոսկոմնադզորում ստացվել է ավելի քան 46.8 հազար դիմում–բողոք։ Սպամը, կրկնակի բողոքները, ինչպես նաև առանց խախտումների կայքերի հղումները զտվել են, իսկ արգելված տեղեկություն պարունակող կայքերի հղումները` վերլուծվել պատասխանատու գերատեսչությունների փորձագետների կողմից։ Ռոսկոմնադզորը դիտարկել է ինքնասպանության քարոզչությունը, Թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը` թմրանյութերի տարածումը, Ռոսկոմնադզորը` մանկական պոռնոգրաֆիան։ Ռեեստրում ընդգրկվել է բողոքներում նշված կայքերի մոտ 16.5 տոկոսը։  214 կայք ենթակա է արգելափակման։ Մնացած ռեսուրսները սահմանված եռօրյա ժամկետում վերացրել են արգելված տեղեկությունը։ -0-