USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի պաշտոնական էջն է բացվել Instagram–ում

20.04.2015, 17:11
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի պաշտոնական էջն է բացվել Instagram–ում։
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի պաշտոնական էջն է բացվել Instagram–ում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի պաշտոնական էջն է բացվել Instagram–ում։

Էջում ներկայացված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի ընթացիկ միջոցառումների լուսանկարների շարքը, ինչպես նաև պատմական լուսանկարներ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—