USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Կասպերսկու լաբորատորիան» հնչեցրել է Հայաստանի երեխաների ինտերնետ վտանգները

03.03.2017, 13:10
«Կասպերսկու լաբորատորիան» հնչեցրել է այն վտանգները, որոնք գոյություն ունեն Հայաստանի ինտերնետ օգտագործող երեխաների համար։  

«Կասպերսկու լաբորատորիան» հնչեցրել է Հայաստանի երեխաների ինտերնետ վտանգները

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիան» հնչեցրել է այն վտանգները, որոնք գոյություն ունեն Հայաստանի ինտերնետ օգտագործող երեխաների համար։  

«Հայաստանի երեխաների 86.9 տոկոսն Ինտերնետն օգտագործում է որպես հաղորդակցման միջոց։ Նրանց 2.8 տոկոսն այցելում է հայհոյանքներ պարունակող կայքեր, իսկ 2.7 տոկոսը` ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի մասին տեղեկություններ պարունակող կայքեր»,– նախօրեի շնորհանդեսի ընթացքում ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովը։

Նրա խոսքով, Հայստանի երեխաների 2.2 տոկոսն այցելում են համակարգչային խաղերի կայքեր, 2 տոկոսը` ծրագրային ապահովման, 1.9 տոկոսը` էլեկտրոնային առևտրի, 0.8 տոկոսը` պոռնոգրաֆիայի և էրոտիկայի, անչափահաս օգտատերերի 0.7 տոկոսն այցելում է տարբեր բովանդակության (զենք, մոլախաղեր, բռնություն, աշխատանք, HTTP վերասացեավորում) կայքեր։ 

«Միաժամանակ, 2016 թվականին «Կասպերսկու լաբորատորիայի» անցկացրած «Մեծացնում ենք երեխաներին Ինտերենտի դարաշրջանում» հետազոտության համաձայն, երեխաների 56 տոկոսն արդեն բախվել է Համացանցում առկա սպառնալիքների հետ, իսկ երեխաների 58 տոկոսը թաքցնում է ծնողներից իրենց համացանցային հետաքրքրությունները»,– ասել է Նովիկովը։ 

Հարցմանը մասնակցել է 3780 ընտանիքների 8-16 տարեկան երեխաներ (1 ծնող և մեկ երեխա ընտանիքից) Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից։

«Համացանցում երեխաների համար վտանգների թվին են պատկանում 18+ կայքերը, վտանգավոր որոնողական հարցումները, անծանոթները սոցցանցերում, կիբերբուլինգ, վնասակար ծրագրային ապահովում, խարդախություն և Ինտերնետ կախվածություն»,– ասել է Նովիկովը։ -0-