USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ցանցահենները կոտրել են Apple–ի պաշտպանությունը. գողացված iPhone–ներն ու iPad–ներն այժմ կարելի է ապաարգելափակել և վաճառել

23.05.2014, 11:59
AquaXetine կեղծանունով նիդեռլանդացի և  MerrukTechnolog կեղծանունով մարոկկացի ցանցահենները, որ կարողացել են կոտրել Apple բջջային սարքերի ակտիվացման համակարգը, հայտնում է Cnews.ru–ն` վկայակոչելով De Telegraaf–ին։
Ցանցահենները կոտրել են Apple–ի պաշտպանությունը. գողացված iPhone–ներն ու iPad–ներն այժմ կարելի է ապաարգելափակել և վաճառել
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. AquaXetine կեղծանունով նիդեռլանդացի և  MerrukTechnolog կեղծանունով մարոկկացի ցանցահենները, որ կարողացել են կոտրել Apple բջջային սարքերի ակտիվացման համակարգը, հայտնում է Cnews.ru–ն` վկայակոչելով De Telegraaf–ին։

Մասնավորապես, նրանք գտել են Activation Lock–ը շրջանցելու մի ձև։ Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս հեռակառավարմամբ արգելափակել կորցրած և գողացված սմարթֆոնի կամ պլանշետի հասանելիությունը` սարքի նոր տիրոջը զրկելով վաճառքի շահից։

Activation Lock տեխնոլոգիան գործում է միայն այն ժամանակ, երբ օգտագործողը միացնում է «Գտնել iPhone–ը» կամ «Գտնել iPad–ը» ֆունկցիան։ Սարքը գտած մարդը կամ կողոպտիչը չեն կարող անջատել այն, մինչև չմուտքագրեն տիրոջ Apple ID հաշվառման գրառման գաղտնաբառը։

Իսկ այժմ ցանցահենների մշակած հատուկ կայքի (doulci.net) շնորհիվ ցանկացած մարդ կարող է «երկրորդ կյանք տալ Apple բջջային սարքին»։

Օգտագործելով տվյալ մեթոդը, ինչպես պնդում են AquaXetine–ը և MerrukTechnolog–ը, նրանք օգնել են մի քանի օրում ապաարգելափակել մոտ 30 հազար iPhone։ Նրանց խոսքով, նրանք դեռ մարտին էին հայտնել Apple–ին թերության մասին, բայց վերջինն անտեսել էր այդ տեղեկությունը։ -0-