USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կանեփ ծխելու ձևերը նկարագրելու համար Վիքիպեդիան կրկին հայտնվել է «սև ցուցակում»

08.05.2013, 20:36
«Վիքիպեդիա» օնլայն–հանրագիտարանը նոր իրազեկում է ստացել Ռոսկոմնադզորից «կանեփ ծխելու» հոդվածն արգելված տեղեկություն պարունակող կայքերի ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ, քանի որ դրանում նշված են թմրամիջոցների օգտագործման ձևերը, հայտնում է Digit.ru–ն` հղում անելով գերատեսչությանը։
Կանեփ ծխելու ձևերը նկարագրելու համար  Վիքիպեդիան  կրկին հայտնվել է «սև ցուցակում»
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. «Վիքիպեդիա» օնլայն–հանրագիտարանը նոր իրազեկում է ստացել Ռոսկոմնադզորից «կանեփ ծխելու» հոդվածն արգելված տեղեկություն պարունակող կայքերի ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ, քանի որ դրանում նշված են թմրամիջոցների օգտագործման ձևերը, հայտնում է Digit.ru–ն` հղում անելով գերատեսչությանը։

Ապրիլի սկզբին հոդվածն արդեն հայտնվել էր արգելված կայքերի ռեեստրում, բայց լրացումների կատարումից հետո այն կարգավորիչի համար հարմար տեսք ուներ։ Երեքշաբթի «Վիքիպեդիան» կրկին իրազեկում ստացավ հոդվածը ռեեստրում ընդգրկելու մասին, քանի որ հոդվածը փաստորեն սկզբնական տեսքի է բերվել։

Ռուսական «Վիքիպեդիայի» տնօրեն Վլադիմիր Մեդեյկոյի խոսքով, ապրիլին հոդվածից հանվել էր կանեփի օգտագործման ձևերի մասին վիճելի բաժինը, սակայն դրանում հետագայում հայտնվել է «ծխելու սարքեր» հատվածը, ընդ որում` հայտնի չէ, թե երբ և ում նախաձեռնությամբ։ «Կառույցի առանձնահատկությունների և «Վիքիպեդիայի» աշխատանքից ելնելով` փոփոխություններին հետևելն անհնար է»,– ասել է Մեդեյկոն։ -0-