USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Կալիֆոռնիայի գործատուներին արգելել են լրտեսել աշխատակիցներին սոցիալական ցանցերում

29.09.2012, 12:54
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը երկու օրենք է ստորագրել, որոնք ուղղված են գաղտնիության պաշտպանմանը։

Կալիֆոռնիայի գործատուներին արգելել են լրտեսել աշխատակիցներին սոցիալական ցանցերում

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը երկու օրենք է ստորագրել, որոնք ուղղված են գաղտնիության պաշտպանմանը։

Այժմ գոծատուները և դասախոսները չեն կարողանա աշխատակիցներից և ուսանողներից Facebook–ի, Twitter–ի և այլ սոցիալական ցանցերի նրանց ակաունտների գաղտնաբառերը պահանջել։

«Հենց Կալիֆոռինայում է սկսվել ողջ աշխարհը գրաված հեղափոխությունը` սոցիալական ցանցերը։ Հատկապես Կալիֆորնիան պետք է առաջինը իր բնակիչներին պաշտպանի նրանց ակաունտների վրա գործած հարձակումներից»,– նախօրեին Facebook–ում գրել է Բրաունը։ Պետք է նշել, որ նման տեսակի դեպքերը ԱՄն–ում շատ հաճախ են պատահում։ Օրինակ` այս տարվա ապրիլին Միչիգանից մի ուսուցչուհի ժամանակավորապես հեռացվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ հրաժարվել էր դպրոցի տնօրենին ներկայացնել Facebook–ի իր ակաունտի հասանելիությունը, հաղորդում է Вести.ru–ն` հղում անելով CNET–ին։

Համանման օրինագիծ հնարավոր է ընդունվի նաև Վաշինգտոնում, այնտեղ այն կոչվում է Password Protection Act Of 2012 (գաղտնաբառերի պաշտպանման մասին ակտ 2012)։ Այդ օրենքը նույնպես ուղղված է նրան, որպեսզի թույլ չտա գործատուներին սոցիալական ցանցերի օգտատերերի ակաունտների հասանելիություն ստանալ, բացի այդ, այն կարգելի գործատուներին պատժել այն աշխատակիցներին, ովքեր հրաժարվում են ներկայացնել իրենց ակաունտի հասանելիությունը։ –0–