USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Internet Explorer–ից օգտվողներին մեծ վտանգ է սպառնում

28.04.2014, 14:41
Microsoft ընկերությունը զգուշացրել է օգտատերերին խոցելիության մասին, որը թույլ է տալիս չարագործներին Internet Explorer–ի ցանկացած տարբերակի միջոցով համակարգչի հիշողության նկատմամբ հասանելիություն ստանալ, հաղորդում է iguides.ru–ն։
Internet Explorer–ից օգտվողներին մեծ վտանգ է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը զգուշացրել է օգտատերերին խոցելիության մասին, որը թույլ է տալիս չարագործներին Internet Explorer–ի ցանկացած տարբերակի միջոցով համակարգչի հիշողության նկատմամբ հասանելիություն ստանալ, հաղորդում է iguides.ru–ն։

Հակերները կարող են ծրագրեր տեղադրել, նայել և ջնջել ֆայլեր և այլն։ Վիրուսին հնարավոր է հանդիպել էքփլոյթով կայքում, որը գործում է Flash–բաներում։ Խնդիրն ավելի է խորանում այն պատճառով, որ Internet Explorer–ն ամենահայտնի բրաուզերն է, որի համաշխարհային մասնաբաժինը կազմում է 56 տոկոս։

Windows 7–ի և 8–ի համար անվտանգության թարմացումներն, ամենայն հավանականությամբ, կթողարկվեն առաջիկայում, իսկ նրանք, ովքեր աշխատում են Windows XP–ով, պետք է մտածեն օպերացիոն համակարգը թարմացնելու մասին։ Microsoft–ի մասնագետները Internet Explorer 10–ից և 11–ից օգտվողներին խորհուրդ են տալիս գործարկել բրաուզերը Enhanced Protected Mode ռեժիմով, որը կմեկուսանցի վնասարար կոդը։ Մյուսները պետք է սկսեն օգտվել  IE–ի նոր տարբերակից կամ ներբեռնեն այլընտրանքային բրաուզեր։–0–