USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Windows Blue–ի հնարավորությունների մասին պատմող տեսանյութ է հայտնվել համացանցում

25.03.2013, 21:03
YouTube–ում տեղադրված տեսահոլովակը` Windows Blue–ի հնարավորությունների մասին, ցուցադրում է ОС Windows 8–ի համալիր թարմացման հնարավորությունները, հաղորդում է tasstelecom.ru–ն։
Windows Blue–ի հնարավորությունների մասին պատմող տեսանյութ է հայտնվել  համացանցում
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/.  YouTube–ում տեղադրված տեսահոլովակը` Windows Blue–ի հնարավորությունների մասին, ցուցադրում է ОС Windows 8–ի համալիր թարմացման հնարավորությունները, հաղորդում է tasstelecom.ru–ն։

Նոր գործողությունների թվում, որոնք ունենալու է ОС Windows 8–ը Windows Blue–ի շնորհիվ, դրված բոլոր հավելվածների արագ հասանելիության հնարավորությունն է։ Սեփական բոլոր հավելվածների ցուցակը տեսնելու համար Windows Blue–ի օգտատիրոջը բավական կլինի մեկ շարժումով գլխավոր մենյուն ներքև թերթել։

Windows Blue–ի օգտագործողները հնարավորություն կունենան նաև նոր չափեր «հանձնարարել» Windows 8–ի «կենդանի սալիկների» համար։ Այժմ պլանշետում կամ ԱՀ–ում այդպիսի «սալիկի» չափը կարող է փոքրանալ մինչև սմարթֆոնների «սալիկների» չափ։ -0-