Wikileaks-ի սերվերը, որի վրա պահվում էին ԱՄՆ-ի կառավարության գաղտնի փաստաթղթերը, ինտերնետ-աճուրդի է հանվել
04.09.2013,
18:17
Wikileaks-ի սերվերը, որի վրա պահվում էին ԱՄՆ-ի կառավարության գաղտնի փաստաթղթերը, eBay ինտերնետ-աճուրդի է դրվել: Այսօրվա դրությամբ լոտի արժեքն արդեն գերազանցել է 10 հազար դոլարը, գրում է tasstelecom.ru-ն:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Wikileaks-ի սերվերը, որի վրա պահվում էին ԱՄՆ-ի կառավարության գաղտնի փաստաթղթերը, eBay ինտերնետ-աճուրդի է դրվել: Այսօրվա դրությամբ լոտի արժեքն արդեն գերազանցել է 10 հազար դոլարը, գրում է tasstelecom.ru-ն:
Dell PowerEdge R410 ընկերության տիպային սերվերն աճուրդի է հանվել Bahnhof ինտերնետ-պրովայդերի կողմից, որն ավելի վաղ «արտահոսքերի» սկանդալային կայքի տեղեկության տեղադրման ծառայություններ էր մատուցում: eBay-ում լոտի բնութագրում ասվում է, որ խոսքն «աշխարհը փոխած հայտնի սարքի» մասին է: Նաև հստակեցվում է, որ սերվերը, որի վրա պահվում էին «հարյուր հազարավոր դիվանագիտական փաստաթղթեր», գործուն վիճակում է և կարող է օգտագործվել «գնումից անմիջապես հետո»:
Wikileaks-ում դրական են արձագանքել աճուրդի մասին տեղեկությանը` Bahnhof-ին մեղադրելով ինքնագովազդի մեջ: Պրովայդերի ներկայացուցիչները հայտարարել են, որ վաճառքի թույլտվության կարիք չունեն, քանի որ սերվերի օգտագործման պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ դրանում պահվող տեղեկությունը` հեռացվել: Բացի այդ, ինչպես հայտնել են Bahnhof-ում, վաճառքից գոյացած բոլոր միջոցները փոխանցվելու են «Թղթակիցներ առանց սահմանների» և «Հիմնադրամ հուլիսի 5» /5th of July Foundation/ կազմակերպություններին, որոնք դեմ են հանդես գալիս խոսքի ազատության սահմանափակմանը և սատարում են ողջ աշխարհի լրագրողներին։ -0-