Microsoft–ը գործարկում է Office–ի հավելվածների փաթեթի տարբերակը` նախատեսված iPhone–ի համար
14.06.2013,
19:51
Microsoft ընկերությունը գործարկում է iPhone սմարթֆոնների համար նախատեսված Office հավելվածների փաթեթի բջջային տարբերակը, որից կարող են օգտվել բացառապես Office 365 առցանց ծառայության բաժանորդները, հաղորդում է digit.ru–ն`հղում անելով Microsoft–ի հաղորդագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը գործարկում է iPhone սմարթֆոնների համար նախատեսված Office հավելվածների փաթեթի բջջային տարբերակը, որից կարող են օգտվել բացառապես Office 365 առցանց ծառայության բաժանորդները, հաղորդում է digit.ru–ն`հղում անելով Microsoft–ի հաղորդագրությանը։
Ինչպես տեղեկացնում է Digit.ru–ն, Office 365 ծառայությունը Microsoft Office 2013 օֆիսային հավելվածների փաթեթի տարբերակն է։ Office–ի նոր տարբերակը գործարկելով` ընկերությունը որոշել է այն տարածել ոչ միայն «տուփային» տարբերակով, այլ նաև Office 365 առցանց բաժանորդագրման ռեժիմով։ Office 365 Home Premium բաժանորդագրման գինը, որում ընդգրկված են Word, Excel, PowerPoint, OneNote, Outlook, Access և Publisher, տարեկան կազմում է 99,99 դոլար կամ ամսական 8,33 դոլար։ Office 365 Home Premium–ի բաժանորդների թիվը նախորդ ամսվա վերջին գերազանցել է մեկ միլիոնը։ Office 365–ի բաժանորդագրությունների մյուս տարբերակները հասանելի են կորպորատիվ հաճախորդների, ուսանողների և համալսարանների համար, տարբերվում են հավելվածների շարքով և արժեքով։
«Office Mobile–ը թույլ է տալիս iPhone–ի օգտատերերին ստեղծել, դիտել և խմբագրել իրենց փաստաթղթերը, որոնք ընթացքում ստեղծվել են Office ծրագրերում։ Համանման գործողությունը տեղադրված է սմարթֆոններում` Windows Phone 8 ծրագրի համար»,– նշվում է բլոգում։ Օգտվողի փաստաթղթերը կհամաժամանակեցվեն տարբեր սարքերի միջև «ամպային» պահեստի միջոցով, նաև հասանելի է էլեկտրոնային փոստով դրանց ուղարկման գործառույթը։ –0–