Microsoft –ը 100 հազար դոլար կվճարի Windows 8.1–ում խոցելի կետեր գտնելու համար
25.06.2013,
11:27
Microsoft կորպորացիան հայտարարել է, որ դրամական պարգև է սահմանել իր երկու վերջին արտադրանքների` Windows 8.1–ի և Internet Explorer 11 վեբ–բրաուզերի անվտանգության բարձրացման համար, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան հայտարարել է, որ դրամական պարգև է սահմանել իր երկու վերջին արտադրանքների` Windows 8.1–ի և Internet Explorer 11 վեբ–բրաուզերի անվտանգության բարձրացման համար, գրում է cnews.ru–ն։
Windows 8.1–ի պաշտպանական տեխնոլոգիաներին «հաղթող» խոցելի տեղեր հայտնաբերելու դիմաց կորպորացիան պատրաստ է 100 հազար դոլար վճարել։ Եվս 50 հազար դոլար էլ կարող է ստանալ նա, որ գաղափար կառաջարկի գտած խոցելի կետից պաշտպանվելու համար։
Internet Explorer 11–ում խոցելի տեղեր հայտնաբերողներին ընկերությունը խոստանում 11 հազար դոլար վճարել։
Մրցույթին մասնակցելու համար հայտերը կընդունվեն Windows 8.1 Preview օպերացիոն համակարգի նախնական տարբերակի գործարկումից հետո։ Մրցույթի վերջնաժամկետը չի նշվում։
Ինչ վերաբերում է Internet Explorer–ին, ապա հայտերը կընդունվեն 30 օրվա ընթացքում` հունիսի 26-ից հուլիսի 26-ը։
Microsoft–ը նախկինում նույնպես դրամական պարգևատրումներ էր սահմանել պաշտպանական գաղափարներ առաջարկելու համար Սակայն առաջին անգամ է, որ այդպիսի մրցույթը հրապարակային բնույթ կրում, նշում է PC World–ը։-0-