USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Iconapps» և «Integrien» ՏՏ ընկերությունների հիմնադիր Ալ Եսայանը վարպետության դաս կանցկացնի Երևանում

29.01.2015, 21:08
IconApps ընկերություն համահիմնադիր և Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանը վարպետության դաս կանցկացնի Երևանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, հայտնում է Կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Iconapps» և «Integrien» ՏՏ ընկերությունների հիմնադիր Ալ Եսայանը վարպետության դաս կանցկացնի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. IconApps ընկերություն համահիմնադիր և Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանը վարպետության դաս կանցկացնի Երևանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, հայտնում է Կենտրոնի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 3-ին Եսայանը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների հետ կկիսի ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձը և կներկայացնի ոլորտի գլոբալ զարգացման միտումների վերաբերյալ իր տեսակետն ու կանխատեսումները:

Ալ Եսայանը հայազգի ճանաչված գործարար և ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և տասնյակ աշխատատեղեր, իսկ 2010 թվականին Ալ Եսայանի հիմնադրած Integrien ընկերությունը ձեռք բերվեց ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից, որը նախատեսում է առաջիկա 4 տարիներին 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:-0-