USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Hi-Line–ի մի շարք բաժանորդների համար «ԱրմենՏելը» կրկնապատկում է ինտերնետի արագությունը

15.11.2013, 15:55
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line բաժանորդների համար ինտերնետի արագության ավելացման ծրագրի մեկնարկի մասին, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Hi-Line–ի մի շարք բաժանորդների համար «ԱրմենՏելը» կրկնապատկում է ինտերնետի արագությունը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line բաժանորդների համար ինտերնետի արագության ավելացման ծրագրի մեկնարկի մասին, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Ծրագրի առաջին փուլում 2013թ-ի նոյեմբերի 15-ին Hi-Line այն բաժանորդներն, որոնց ինտերնետ կապուղիների թողունակությունը կազմում է 1Մբ/վ, նրանց ինտերնետ արագությունը կրկնակի կավելանա՝ մինչև 2 Մբ/վ: Ծառայության տրամադրման բոլոր պայմանները, այդ թվում գործող վարձը կմնան անփոփոխ:

«Մեր ընկերության շարունակական տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս օգտագործել այն ի շահ մեր բաժանորդների: Մեր ընդլայնում ենք կապուղիները, արդիականացնում ենթակառուցվածքները, և արդյունքում կարող ենք առաջարկել հաճախորդներին մեր ծառայություններից օգտվելու նոր հարմարավետ պայմաններ: Հաշվի առնելով ընկերության սակագնային քաղաքականության սոցիալական բաղադրիչը` մենք առաջին հերթին կավելացնենք Hi-Line այն բաժանորդների արագությունը, ովքեր օգտվում են համեմատաբար ցածր ինտերնետ կապուղու թողունակությունից», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ընկերությունը մոտ ապագայում կհայտարարի Hi-Line բաժանորդների համար նոր միջոցառումների անցկացման մասին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–